Պետք է հստակեցնենք՝ ինչպիսին պետք է լինի համայն հայության արձագանքը. Ալավերդյան
ՆերքաղաքականՀայաստանի Մարդու իրավունքների առաջին պաշտպան ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻ գնահատմամբ՝ ո՛չ Թուրքիան, ո՛չ իր կցորդ Ադրբեջանը երբեւիցե չեն հրաժարվել Հայաստանի հանդեպ իրենց նկրտումներից, եւ վերջապես այդ ամենը մտնում է որպես բաղկացուցիչ մաս՝ նրանց ցեղասպանական ընդհանուր ծրագրի մեջ:
— Թուրքիան երբեւէ չի հրաժարվել իր ցեղասպանական քաղաքականությունից եւ ռազմավարությունից: Ցեղասպանագետները գիտեն, որ ցեղասպանության վերջին փուլը ցեղասպանության մերժումն է: Այսինքն՝ պետությունը չի հրաժարվել ցեղասպանությունից՝ որպես իր քաղաքական հարցերը լուծելու գործիք եւ ցանկացած պահի կարող է նույն կամ այլ՝ ժամանակակից մեթոդներով իրականացնել կրկին: Այս պարագայում մենք պետք է հստակեցնենք՝ եթե չի փոխվել հայերի հանդեպ նրանց ցեղասպանական ռազմավարությունը, ապա ինչպիսին պետք է լինի իմ, Հայաստանի եւ համայն հայության արձագանքը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ