Ռուսասական ուժերը ֆիզիկապես դուրս են եկել Կոնստանտինովկայից Ուգլեդար տանող մայրուղի (Քարտեզ)
ՄիջազգայինՀարավային Դոնեցկի ճակատում Ռուսաստանի զինված ուժերը ֆիզիկապես դուրս են եկել Կոնստանտինովկայից Ուգլեդար տանող մայրուղի, որը մինչ այդ ռուսական կրակային հսկողության տակ էր (Քարտեզում):
Ռուսական ուժերը շարունակում են հարձակումը գործնականում այդ մայրուղու ողջ երկայնքով: Ճանապարհի արդեն փակ հատվածից դեպի հյուսիս ռուսները գրոհում են Կոնստատտինովկան: Ավելի հյուսիս` Պոբեդային հատվածից եւս Կոնստանտինովկայի ուղղությամբ հարձակում է զարգանում:
Ավելի հարավ` արդեն Ուգլեդարի բուն մատույցներում ուս ռուսները նույն մայրուղու հարեւանությամբ են` մի քանի հարյուր մետրի վրա:
Ուգլեդարի և Կոնստանտինովկա մայրուղու հատվածի գրավումը կուժեղացնի ճնշումը բուն Ուգլեդարի վրա, արդեն նաեւ արեւելքից եւ ամենամոտ ժամանակներս` թիկունքից։ Իսկ Ուգլեդարի պաշտպանական ամուր հանգույցը հանձնելու դեճքում, ուկրաինական կողմը թույլ կտա ռուսներին դուրս գալ օպերատիվ տարածք` ողջ հարավային ռազմաճակատի թիկունք դուրս գալու հեղանկարով: