Շենգավիթի դատարանում վաղը տեղի է ունենալու զոհված զինծառայողի հայր Արմեն Գալստյանի գործով դատական նիստը
Իրավական2024 թվականի օգոստոսի 6-ին, ժամը 11:00-ին Շենգավիթի դատարանում (հասցե՝ Երևան, Արշակունյաց 24/1) տեղի է ունենալու զոհված զինծառայողի հայր Արմեն Գալստյանի գործով դատական նիստը: Արմեն Գալստյանը մեղադրվում է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում խուլիգանություն կատարելու համար: Այս մասին տեղեկացնում է փաստաբան ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ:
Հիշեցնենք, որ գործով «տուժողներն» են ԱԺ պատգամավորներ Հովիկ Աղազարյանը եւ Հակոբ Ասլանյանը: