Գուրգեն Արսենյանը վայր է դնում պատգամավորական մանդատը
ՆերքաղաքականԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը պատգամավորական մանդատը վայր դնելու մասին դիմում է ներկայացրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին:
Այս մասին Aysor.am-ին ասաց ԱԺ նախագահի օգնական Մովսես Հարությունյանը։
Գուրգեն Արսենյան, ըստ տեղեկությունների, սեպտեմբերին կնշանակվի ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Հայաստանը շուտով նոր դեսպան կունենա Ռուսաստանի Դաշնությունում: