Փարիզ-2024. Արթուր Ալեքսանյանը 9:0 հաշվով հաղթանակ տարավ և դուրս եկավ 1/4 եզրափակիչ
Սպորտ
2024 թվականի Փարիզի ամառային 33-րդ Օլիմպիական խաղերի հունահռոմեական ըմբշամարտի մրցաշարի 1/8-րդ եզրափակիչում (97 կգ) Արթուր Ալեքսանյանը գերվստահ հաղթանակ տարավ հարավկորեացի Սինջուն Կիմի նկատմամբ։
Արթուրը վաղաժամ ապահովեց հաղթանակը՝ մրցակցին հաղթելով 9։0 հաշվով։
Նշենք, որ քիչ ավելի ուշ պայքարի մեջ կպտնի նաև Մալխաս Ամոյանը (77 կգ):