Մերձավոր Արևելքում լարվածությունը մոտենում է անհայտ մասշտաբի պատերազմի. Բորել
ՄիջազգայինԵվրամիությունը կոչ է անում Մերձավոր Արևելքի երկրներին դեէսկալացիայի ենթարկվել, քանի որ տարածաշրջանը գտնվում է «անհայտ չափերի» պատերազմի շեմին: Այսպիսի հայտարարություն է արել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
«Մերձավոր Արևելքում լարվածությունը շարունակում է աճել՝ տարածաշրջանը հասցնելով անհայտ մասշտաբի պատերազմի շեմին: Մենք բոլորս պետք է կանխենք հերթական աղետը»,-X սոցիալական ցանցում գրել է Բորելը։
Նա նաև ուշադրություն է հրավիրել բոլորին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտության վրա, ովքեր «կանգնում են դեէսկալացիայի ճանապարհին»։
Ինչպես հայտնի է, Մերձավոր Արևելքում իրավիճակի կտրուկ վատթարացում է սկսվել վերջին օրերին Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի նախագահ Իսմայիլ Հանիեի սպանությունից և Բեյրութում շիական «Հըզբոլլահ» շարժման ռազմական թևի հրամանատարներից մեկի՝ Ֆուադ Շոկրի լիկվիդացումից հետո։