ՇՏԱՊԵՔ. Բացահայտում ենք Թալին աշխարհը միասին
ՀասարակությունԲացահայտենք Թալին աշխարհը միասին
Սիրելի՛ երիտասարդ
Թալինի համայնքապետարանը իմ նախաձեռնությամբ ս/թ օգոստոսի 11֊ին իրականացնում է ճանաչողական շրջայց։
Միջոցառման նպատակն է, որպեսզի երիտասարդները կարևորեն արևավառ Հայաստանի գողտրիկ Թալինի մշակութային արժեքները և նոր, արդի գաղափարներով օժանդակեն հայրենի քաղաքի զարգացմանն ու շենացմանը։
Հրավիրյալ գիտնական ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող, դոցենտ Ա. Մանուչարյանը կներկայացնի Թալին համայնքի պատմությունը՝ հետաքրքիր փաստերով։
Օրակարգում՝
09։00 ծրագրի մեկնարկ՝ Թալինի Կաթողիկե եկեղեցի
Իմ ողջույնի խոսքը
10։30 Այց Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի և Զոհվածների հուշահամալիր՝ հարգանքի տուրք հերոսների հիշատակին
11։30 Շրջայց Դաշտադեմի Քաղենի ամրոցում
12։30 Այց Մաստարայի Սուրբ Հովհաննես եկեղեցի, ապա 13-րդ դարի ասեղնագործ Սուրբ Խաչ խաչքար
Ընդմիջում 14։15
15։10 Շրջայց Աշնակ բնակավայրի Գևորգ Չաուշի թանգարան
15։50 Կաթնաղբյուրի Ձորի Միրոյի աղբյուր։ Վայր, որտեղ նկարահանվել է հանրահայտ Ձորի Միրո ֆիլմը
16։00 Այց Իրինդի՝ 7-րդ դարով թվագրվող Սուրբ Գևորգ ութախորան եկեղեցի
17։00 Զարինջայի բացառիկ ճարտարապետությամբ Սուրբ Խաչ եկեղեցի
17։40 Շրջայց Թաթուլ բնակավայրի Թաթուլ Կրպեյանի տուն-թանգարան
18։40 Այցելություն Գառնահովիտի եզակի գմբեթային ճարտարապետությամբ Սուրբ Գևորգ եկեղեցի
19։00 Շենիկի 5-6-7-րդ դարերով թվագրվող եկեղեցիներ
Օրը կավարտվի խարույկի շուրջ հետաքրքիր զրույցով
Թալին համայնքի սիրելի՛ բնակիչներ, հրավիրում եմ միանալու երիտասարդական այս ծրագրին։ Մասնակցության հաստատման համար կարող եք զանգահարել 060 75-77-87 հեռախոսահամարով։