Իշխանությունը 3 ամիս է աղետի վնաս է գնահատում, բայց արդյունքն այդպես էլ չի երևում. «Ժողովուրդ»
Հասարակություն«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Կառավարությունը հունիսի 4-ի նիստում հաստատեց Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների պատճառով տուժած, զոհ ունեցող 4 ընտանիքներին 1 միլիոն դրամ աջակցության տրամադրումը։ Տուժած մյուս ընտանիքներին, մասնավորապես՝ Ալավերդի համայնքի և Նոյեմբերյան համայնքի Այրում բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր անդամի հաշվարկով կտրամադրվի 60 000 դրամ։
Լոռու մարզի Թումանյան, Փամբակ, Տաշիր, Ստեփանավան, Գյուլագարակ համայնքների և Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Արճիս, Բագրատաշեն, Դեբեդավան, Հաղթանակ, Պտղավան բնակավայրերի և Դիլիջան ու Իջևան համայնքների դեպքում ընտանիքի յուրաքանչյուր անդամին կտրամադրվի 40 000 դրամ։
Հայտարարվեց, որ աջակցության գումարները կվճարվեն նաև դոնոր կազմակերպությունների կողմից հատկացված դրամական միջոցների հաշվին։
«Ժողովուրդ» օրաթերթը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացավ, որ փոխանցումներ դեռ չեն կատարվել, դրանք կլինեն առաջիկա շաբաթվա ընթացքում։