Փարիզ-2024. Այսօր մրցապայքարում կլինի երկու հայ մարզիկ
ՍպորտՓարիզում անցկացվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում օգոստոսի 8-ին պայքարի մեջ կմտնի ազատ ոճային ըմբիշ, աշխարհի եռակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի քառակի չեմպիոն, Մ23 աշխարհի կրկնակի չեմպիոն Արսեն Հարությունյանը (57 կգ):
Նրա մրցակիցը մեկնարկային 1/8 եզրափակիչում կլինի Մեքսիկայի ներկայացուցիչ Ռոման Բրավո-Յանգը: Այս մրցապայքարի կարող եք հետևել Երեւանի ժամանակով 13:30-ից:
Իսկ երեկոյան մրցահերթում բրոնզե մեդալի համար կպայքարի հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական մրցաշարում Հայաստանի վերջին ներկայացուցիչ Սլավիկ Գալստյանը (67 կգ):
Սլավիկ Գալստյանի մասնակցությամբ գոտեմարտը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:15-ից: