Սեղծվել է նոր համակարգ, որը Wi-Fi-ի միջոցով 5-7 մ ճշտությամբ որոշում է մարդու գտնվելու վայրը
ՀասարակությունԻնչպես տեղեկացնում է ТАССգործակալությունը, նոր մշակումը եզակի է, քանի որ բջջային ցանցերը մարդու գտնվելու վայրը կարողանում են որոշել միայն 300-500 մետր ճշտությամբ, իսկ արբանյակային ազդանշանը կարող է չանցնել պատերի և այլ խոչընդոտների միջով:
Համակարգը կարող է օգտագործվել շենքերի, հանքերի և ստորգետնյա տարածքների ներսում որոնողական աշխատանքների, դպրոցականների նկատմամբ ծնողական հսկողության, ինչպես նաև սահմանափակ հնարավորություններով անձանց համար մեծ շենքերի ներսում կողմնորոշվելու նպատակով։
Wi-Fi հասանելիությամբ սարքը որոշում է Wi-Fi ցանցի մուտքի կետերի պարամետրերը և ազդանշանի մակարդակները այդ կետերից դեպի ցանկալի օբյեկտ: Համակարգը հավաքում է այս տեղեկությունը և ուղարկում սերվեր, որտեղ հաշվարկվում է յուրաքանչյուր կետի հեռավորությունը և որոշվում օբյեկտի կոորդինատները։ Որքան շատ են Wi-Fi կետերը մոտակայքում, այնքան ավելի ճշգրիտ է արդյունքը: