«Վագների» հիմնական կազմը «պատրաստ է առաջին իսկ կանչով» մեկնել Կուրսկ
Միջազգային«Վագներ» խմբի հրամանատարների խորհրդի հայտարարությունը Կուրսկի շրջանում տիրող իրավիճակի կապակցությամբ.
«Առաջին օրվանից՝ առաջին իսկ մարտական առաջադրանքից, մենք ունեինք միայն մեկ նպատակ՝ պաշտպանել հայրենիքի շահերը, օգնել Ռուսաստանի բարգավաճմանը և պաշտպանել ռուս ժողովրդին։ Եվ մենք պատրաստ ենք սրան կանգնել մինչև արյան վերջին կաթիլը։
Հայտարարում ենք հետևյալը՝ մեր ուժերը պատրաստ են առաջին իսկ կանչով օգնության հասնել հայրենիքին և մարտական կազմավորումներ մտցնել։ Ինչպես միշտ եղել է»:
Կուրսկի ուղղությամբ այս պահին էլ նախկին վագներականներից կազմված տարբեր խմբեր գործում են: