Քաղբանտարկյալ Նարեկ Մալյանը սեպտեմբերի 19-ին, օրենքի ուժով ազատ է արձակվելու Ձերբակալվել է հերթական ռուսական գեներալը ՀՖՖ ղեկավարության հալածանքի պատճառով վաճառքի է հանվել «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը․ Ակումբի նախագահ Որոշել եմ վաճառքի հանել «Փյունիկը», պատճառը` ՀՖՖ ղեկավարության հալածանքն է. Արթուր Սողոմոնյան Ռուս հաքերները հաղորդում են Փաշինյանի աշխատակազմի տվյալների բազայի վրա հարձակման մասին «Արցախի 75%-ը կա՛մ գրավվել է, կա՛մ քաղաքական պայմանավորվածությունների հետևանքով՝ հանձնվել». Բեգլարյան (տեսանյութ) Թուղթ, պլաստիկ, ապակի. Երևանի բոլոր վարչական շրջաններում տեղադրվել են հատուկ թափոնամաններ Փաշինյանը չի բացառել Ադրբեջանից գազ գնելու հնարավորությունը «Ես արգելել եմ, որ Հայաստան օգտագործված հագուստ, ավտոմեքենա, կիսամաշ պակռիշկա ուղարկվեն». Ն. Փաշինյան Եթե տեսնենք ԵՄ-ի լիիրավ անդամ դառնալու շատ թե քիչ իրատեսական հնարավորություն, այդ պահը հաստատ բաց չենք թողնի. Փաշինյան

Ով է նկարահանում Փաշինյանի «TikTok»-ի տեսանյութերը և որքան գումար է ստանում հարկատուների գրպանից. Factor.am

Թեմա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում բավական ակտիվ է «TikTok» սոցիալական ցանցում, որտեղ տեսանյութեր է հրապարակում թե՛ իր առօրյայից, թե՛ աշխատանքային գործունեությունից։ Պարզվում է՝ վարչապետի աշխատակազմում կա հատուկ աշխատակից, որի հիմնական զբաղվածությունը Նիկոլ Փաշինյանի համար «TikTok»-ի տեսանյութեր նկարահանելն է։

Ֆեյսբուքում մեկ միլիոն հետևորդ ունեցող Փաշինյանը «TikTok»-յան օգտատեր դարձավ 2023 թվականի նոյեմբերին։ Արդեն շուրջ 35 հազար հետևորդ ունեցող Նիկոլ Փաշինյանը բավական ակտիվ է այս սոցիալական հարթակում, որտեղ հիմնականում հրապարակվում են ոչ պաշտոնական բովանդակությամբ տեսանյութեր։ Օրինակ, վերջին տեսանյութն այն մասին է, թե ինչպես է Փաշինյանը գնումներից վերադառնում, իսկ կինը՝ Աննա Հակոբյանը, խաշլամա, տոլմա և այլ ուտեստներ պատրաստում։ Ի դեպ, նկատենք, որ հրապարակայնությունը կարևորող Փաշինյանի էջի գրեթե բոլոր հրապարակումներում փակված է մեկնաբանություններ թողնելու դաշտը։

 

Իսկ ո՞վ է Փաշինյանի «TikTok»-յան էջի տեսանյութերը նկարահանում և արդյո՞ք այս աշխատանքի համար գումար հատկացվում է ՀՀ պետական բյուջեից։ Այս հարցի պատասխանը ստանալու համար Factor.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ վարչապետի աշխատակազմ՝ պարզելու, թե ով է ստեղծում «TikTok»-ի բովանդակությունը, տեսանյութերի նկարահանման և տեղադրման համար կա՞ առանձին հաստիք։ Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնել են, որ վարչապետի՝ «TikTok» և այլ սոցիալական հարթակներում բովանդակության գեներացման և տարածման աշխատանքներում ներգրավված է «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի հանրային իրազեկման ծառայության ավագ մասնագետ Դավիթ Մկրտչյանը։

 

ՔՊ կուսակցության անդամ Դավիթ Մկրտչյանը դեռևս 2018-ին ակտիվորեն ներգրավված էր Փաշինյանի նախաձեռնած շարժմանը, ապահովում էր նրա ֆեյսբուքյան էջի ուղիղ հեռարձակումները կամ պահում էր բարձրախոսը (рупор), որով խոսում էր Փաշինյանը, այդ պատճառով նա շարժման մասնակիցների շրջանում առավել հայտնի էր «Ռուպըր Դավո» անունով։

Թե որքան աշխատավարձ է ստանում Դավիթ Մկրտչյանը ՀՀ պետբյուջեից, վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ից հրաժարվել են պատասխանել՝ հղում անելով ՀՀ անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքին։ Այստեղ ուշագրավ է այն հանգամանքը, որ 2018 թվականին նույն ՊՈԱԿ-ից Factor.am-ին տրամադրել են թե՛ հաստիքացուցակը, թե՛ աշխատավարձերի չափը։ Ինչու է վեց տարի անց ՊՈԱԿ-ը ընտրել ոչ թափանցիկ աշխատելաոճ․ ՊՈԱԿ-ի տնօրեն Գոռ Ծառուկյանն ասաց, որ նախկինում հաստիքացուցակի և դրույքաչափերի տրամադրման հետ կապված դատական գործ է եղել, այդ իսկ պատճառով այս դեպքում նախապես պետք է աշխատակիցներից հարցնի, եթե դեմ չլինեն՝ կտրամադրեն։

 

Ըստ 2018 թվականին Factor.am-ին փոխանցված տեղեկատվության՝ գլխավոր մասնագետի դրույքաչափը կազմում է 245 հազար դրամ։ Արդյո՞ք այս տարիների ընթացքում աշխատավարձի չափը փոփոխության ենթարկվել է՝ հայտնի չէ։ Թեմայի շուրջ փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաև Դավիթ Մկրտչյանից, որը ևս հրաժարվեց հարկատուների համար բացահայտել, թե որքան աշխատավարձ է ստանում տիկտոկյան տեսանյութեր նկարահանելու համար։ «Ձեզ հետաքրքրող տեղեկատվությունը իր մեջ պարունակում է անձական տվյալներ, եթե ձեզ հետաքրքրում է հաստիքային դրույքաչափը, խորհուրդ եմ տալիս դիմել «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ին՝ գրավոր հարցմամբ»,- ասաց Դավիթ Մկրտչյանը։

 

 

 






ԽՈՒԶԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՓՆՏՐԵԼ ԵՆ ԶԵՆՔ, ՑՈՒՑԱԿՆԵՐ, ԳՈՒՄԱՐՆԵՐ․ ՈՉԻՆՉ ՉԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼՔաղբանտարկյալ Նարեկ Մալյանը սեպտեմբերի 19-ին, օրենքի ուժով ազատ է արձակվելուՁերբակալվել է հերթական ռուսական գեներալըՀՖՖ ղեկավարության հալածանքի պատճառով վաճառքի է հանվել «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը․ Ակումբի նախագահՈրոշել եմ վաճառքի հանել «Փյունիկը», պատճառը` ՀՖՖ ղեկավարության հալածանքն է. Արթուր ՍողոմոնյանՌուս հաքերները հաղորդում են Փաշինյանի աշխատակազմի տվյալների բազայի վրա հարձակման մասինԱրցախի բռնազավթման հետևանքով արձանագրված նյութական կորուստների վիճակագրությունը«Արցախի 75%-ը կա՛մ գրավվել է, կա՛մ քաղաքական պայմանավորվածությունների հետևանքով՝ հանձնվել». Բեգլարյան (տեսանյութ)Թուղթ, պլաստիկ, ապակի. Երևանի բոլոր վարչական շրջաններում տեղադրվել են հատուկ թափոնամաններՓաշինյանը չի բացառել Ադրբեջանից գազ գնելու հնարավորությունը«Ես արգելել եմ, որ Հայաստան օգտագործված հագուստ, ավտոմեքենա, կիսամաշ պակռիշկա ուղարկվեն». Ն. ՓաշինյանԵթե տեսնենք ԵՄ-ի լիիրավ անդամ դառնալու շատ թե քիչ իրատեսական հնարավորություն, այդ պահը հաստատ բաց չենք թողնի. ՓաշինյանԳերիների հարցը կլուծվի խաղաղության պայմանագրից հետո. Փաշինյան (տեսանյութ)Մերձավոր Արևելքում մեծ պատերազմ է սպասվում․ Իրանցի միջազգայնագետը ահազանգում էՋուր չի լինի Գորիս քաղաքի հասցեներումՀԱՊԿ-ն ստեղծում է սպառնալիքներ ՀՀ անվտնագության և ինքնիշխանության համար․ ՓաշինյանԿարևոր․ Երևանի կենտրոնում երթևեկության փոփոխություն է եղելԱյո´, Հայաստանի 200 քկմ տարածքն օկուպացված է, բայց մենք այն հետ չենք բերելու ռազմական ճանապարհով. Փաշինյան (տեսանյութ)Պաշտոնապես ասում եմ՝ ՀՀ-ն ուզում է և պատրաստ է անցում տալ Բաքվին նույն պայմանով, ինչ Իրանը. Փաշինյան (տեսանյութ)Մեկ տարի առաջ այս օրը Արցախի օդում տագնապ կար, պատերազմի տագնապ կար, բանակը սպասում էր պատերազմի․Գաղթի սարսափը վերապրում է Արցախյան շարժման ակտիվիստըԻշխանությունը յուրացնել փորձող կալանավորվածներից մեկն ԱԺ նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանի եղբայրն է․ ԱԱԾ-ի հետքերով.Armlur.am Ո՞ր մեսենջերն է ավելի անվտանգ. Telegram, Whatsapp, SignalՓարիզի պահվածքը խանգարում է Բաքու-Երևան կարգավորմանը. Ադրբեջանի ԱԳՆ խոսնակՀույն երկրպագուները հակաթուրքական պաստառ են պարզել, ինչը վրդովեցրել է թուրք մարզչինԱստղագուշակ՝ սեպտեմբերի 18-ի համարԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՌուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօրՕրվա խորհուրդ. սեպտեմբերի 18Տնային կալանքի ռեժիմը բավականին ծանր պայմաններով է սահմանված. Տիգրան Աբրահամյան«Հրապարակ». Ոստիկանները դաժանաբար ծեծել են և բերման ենթարկել ակցիա անողներին«Ժողովուրդ». Սիրվարդը դարձել է Սիվիկ. Փոխնախարարը անգամ իր անունն է դարձրել ՔՊ «պաշտոնաթերթի» անունով«Հրապարակ». Մակրոնը կգա՞ ՀայաստանՈւկրաինսկը գրավելով, ռուսական ուժերն առանց դադարի շարունակել են հարձակումը մի շարք առանցքային ուղղություններով (Քարտեզ)Կուրսկի շրջանում ոչնչացվել է ՆԱՏՕ-ի զրահատեխնիկայի հսկա քանակություն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)«Հրապարակ». ՔՊ-ում նոր ձեւաչափ է ստեղծվել. պատրաստվում են ընտրությունների«Ժողովուրդ». Իշխանության «սրտի» օլիգարխները տիրում են պետական գնումներին՝ որսալով ֆինանսական ամենամեծ «ձկները»Չեմպիոնների լիգա. Այսօր կայանալիք հանդիպումները Չեմպիոնների լիգա. Ամենաթանկ Ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը «Հրապարակ». Թիմակիցներից ո՞ւմ կզոհաբերի ՓաշինյանըՊարեկը լոգարանի դուռը կոտրել ու սիրած աղջկան փախցրել է․ ծնողները լուր չունեն նրանից«Ժողովուրդ». ԱԺ աշխատակազմի ղեկավարը ուսումնական պրակտիկան ԱԺ-ում է անցել. հանցա՞նքՉեմպիոնների լիգա. «Ռեալը» հաղթեց «Շտուտգարտին», «Լիվերպուլը»` «Միլանին», «Բավարիան» ջախջախեց «Դինամոյին»(տեսանյութ)Զելենսկու` Կուրսկի արկածախնդրությունը մեզ գցեց ծուղակը. Ուկրաիանկան աղբյուրՄակրոնի իմպիչմենտի ընթացակարգ հաստատվել է ֆրանսիական խորհրդարանի բյուրոյումՍերբ ձյուդոիստին որակազրկել են Փարիզի օլիմպիադայի ժամանակ... խաչակնքվելու համար⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Ամենամեծ երջանկությունը հենց ընտանեկան երջանկությունն է. ՀՀԿ ԵԿ ղեկավարն ամուսնացել է Apple-ը պատրաստվում է առաջիկա շաբաթներին ևս մեկ շնորհանդես անցկացնելНаша Раша. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода