Փարիզ-2024. Վարազդատ Լալայանը` օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, Գոռ Մինասյանը` բրոնզե մեդալակիր
ՍպորտՓարիզում ավարտվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանի վերջին ներկայացուցիչը` ծանրորդ Վարազդատ Լալայանը (+102 կգ), երկամարտի 467 կգ (215+252) արդյունքով դարձավ փոխչեմպիոն:
Բրոնզե մեդալի արժանացավ Բահրեյնը ներկայացնող հայ ծանրորդ Գոռ Մինասյանը` երկամարտի 461 կգ (216+245) արդյունք:
Եռակի օլիմպիական չեմպիոն դարձավ վրացի Լաշա Տալախաձեն, որը երկամարտում գրանցեց 470 կգ (215+255) աարդյունք: