Փարիզում ավարտին մոտեցող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում վերջին օրվանից առաջ մեդալային հաշվարկի նոր առաջատար դարձավ Չինաստանը, որի մարզիկները նվաճել են 90 մեդալ՝ 39 ոսկե, 27 արծաթե և 24 բրոնզե:
Երկրորդ տեղում գտնվող ԱՄՆ-ի թիմն ունի 122 մեդալ՝ 38 ոսկե, 42 արծաթե և 42 բրոնզե մեդալ: Լավագույն եռյակը եզրափակում է Ավստրալիան, որի մարզիկները նվաճել են 18 ոսկե, 18 արծաթե և 14 բրոնզե մեդալ:
Հայաստանի հավաքականն օգոստոսի 10-ին մեդալների թիվը հասցրեց չորսի ու բարելավեց դիրքը մեդալային հաշվարկում։
Ծանրամարտի մրցաշարի գերծանր քաշային կարգում Վարազդատ Լալայանի (+102 կգ) նվաճած արծաթե մեդալի շնորհիվ Հայաստանը բարձրացավ 66-րդ տեղ։ Դա Հայաստանի օլիմպիական հավաքականի չորրորդ ու վերջին մեդալն էր Փարիզ-2024-ում(Երեք արծաթե, մեկ բրոնզե)։