Հիասթափված եմ, բայց գիտեմ ամենից շատ հիասթափեցրել եմ. Արսեն Հարությունյան
ՍպորտԱզատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն և աշխարհի առաջնությունների եռակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը (57 կգ) Փարիզի Օլիմպիական խաղերում անհաջող ելույթից հետո գրառում է կատարել սոցցանցերում:
«Կյանքում լինում են պահեր, որոնք քո կամքին հակառակ են։ Ես հիասթափված եմ, բայց նաև վստահ եմ, որ լավագույնը դեռ առջևում է: Գիտեմ ամենից շատ հիասթափեցրել եմ ինձ հավատացողներին, մարզչական կազմին, ուզում եմ ներողություն խնդրել ,քանի որ օր ու գիշեր ջանք չեն խնայել որպեսզի լավ ներկայանամ,ցավոք չկարողացա նրանց հույսերը արդարացնել:
Աստված մեզ փորձություն է տալիս, բայց դրա հետ մեկտեղ ելքն է ցույց տալիս: Ես բախտավոր եմ, որ շրջապատված եմ լավ մարդկանցով բոլորիդ աջակցությունը տեսնում եմ, շնորհակալ եմ բոլորիդ։ Աստված առաջ ամեն բան առջևում է կհանդիպենք հաջորդ մեծ գորգերում»,- գրել է 24-ամյա մարզիկը: