Ռուսական բանակը շարունակում է ակտիվ հարձակումը Պոկրովսկի ուղղությամբ (Քարտեզ)
ՄիջազգայինԸստ ռուսական ռազմական աղբյուրի, Պոկրովսկի օպերատիվ ուղղությամբ ռուսական ուժերի հարձակումը Կուրսկի հետ կաված ոչ միայն չի թուլացել, այլ որոշակիորեն աշխուժացել է, կան առաջխաղացման լավ տեմպերով:
Այդ ակտվությունը աղբյուրը բացատրում է այսպես. ««Վերջին 24 ժամվա ընթացքում մեր զորքերի տեսանելի առաջխաղացումը ցույց է տալիս հակառակորդին հետ մղելու լավ մոտիվացիա և ցանկություն։
Տեղում մարտիկները նաև լուրեր են կարդում Կուրսկի շրջանից, և դա նրանց էլ ավելի է խթանում ակտիվ գործողությունների գնալու համար։ Նրանք հասկանում են, որ Կուրսկ ներխուժումը նաեւ Պոկրովսկի ուղղությամբ իրենց հարձակումը թուլացնելու իմաստ ունի, եւ հակառակն անելը` ակտիվացնելը համարում են իրենց ներդրումը Կուրսկի մարտերում»:
Արդյունքում ռուսական ուժերն այս պահին Գորոդկայի անմիջական մատույցներում են եւ պատրաստվում են սկսել այդ բնակավայրի գրոհը: Բացի այդ, ռուսական ուժերը մոտենում են Նովգորոդովկային: Այդ երկու առանցքային բնակավայրի վերահսկողության դեպքում ռուսական ուժերի համար բացվում է Մինգորոդ - Պոկրովսկ ուղղությունը: