Խելագար Զելենսկին հարձակվել է Զապորոժիեի ատոմակայանի վրա. Կիմ Դոտքոմ
ՄիջազգայինԶապորոժիեի շրջանի նահանգապետ Բալիցկին հայտարարեց, որ Ուկրաինայի զինված ուժերի կողմից Էներգոդար քաղաքի հրետակոծության հետևանքով հրդեհ է բռնկվել Զապորոժիեի ԱԷԿ-ի հովացման համակարգերի օբյեկտում։ Սա կայանի կարեւորագույն համակարգերից է, որի խափանումը կարող է հանգեցնել պայթյունի: Սակայն, ըստ նահանգապետի, ներկայումս կայանի բոլոր 6 էներգաբլոկները սառը անջատման մեջ են, գոլորշու պայթյունի կամ այլ հետեւանքների վտանգ չկա։
Զապորոժիեի ԱԷԿ-ի կապի տնօրեն Եվգենյա Յաշինան եւս հաստատել է փաստը. «Տուժածներ չկան: Ուկրաինայի Զինված ուժերի կողմից խոցված Զապորոժժյա ԱԷԿ-ի հովացման համակարգերը գտնվում են էներգաբլոկներից հեռու՝ Դնեպրի ափին»։
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության` ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները Զապորոժիե ատոմակայանի հյուսիսային մասից տեսել են թանձր, մուգ ծուխ, որ աեաջացել է բազմաթիվ պայթյունների ձայնից հետո:
Գերմանացի գործարար և ակտիվիստ Կիմ Դոտքոմն այս կապակցությամբ գրում է. «Խելագար Զելենսկին հարձակվել է Զապորոժիեի ատոմակայանի վրա: Այն այրվում է: Հենց դրան են աջակցում ԱՄՆ կառավարությունը, ԵՄ-ն, ՆԱՏՕ-ն և «կանոնների վրա հիմնված կարգը»»: