Այս տեսակ մարդկանց հետ պետք է պարզապես խզել հարաբերությունները
ՀասարակությունՄասնագետները նշել են, որ այս տեսակ մարդկանց հետ պետք է պարզապես խզել հարաբերությունները:
Մարդիկ, ովքեր կարծում են, որ ձեզնից լավն են
Անցյալում թողեք բոլոր նրանց, ովքեր կարծում են, որ ձեզնից լավն են միայն այն պատճառով, որ ավելի շատ են վաստակում, ամուսնացած են կամ երեխա են սպասում: Հետևում թողեք նրանց, ովքեր ակնկալում են, որ դուք կցանկանաք ապրել իրենց նման և կվարվեք այնպես, կարծես հետ եք մնում նրանցից, քանի որ դուք դեռ դրանցից որևէ մեկը չունեք:
Հետևում թողեք բոլոր նրանց, ովքեր ստիպում են ձեզ իրենցից պակաս կարևոր զգալ, չնայած իրականում դուք հավասար եք։
Մարդիկ, ովքեր չեն կարողանում կառավարել իրենց
Սրանք մարդիկ են, ովքեր ներողություն խնդրել չգիտեն։ Նրանք նորից ու նորից կրկնում են նույն սխալները։ Հաջորդ տարի ձեզ պետք չեն նույն ձանձրալի վեճերը։ Եթե նրանք չեն կարողանում ընդունել սեփական անհաջողությունները, աշխատել իրենց թերությունների վրա և չեն փորձում խուսափել նոր սխալներից, ապա ձեզ նման ծանոթություններ պետք չեն։ Դուք արժանի եք լավագույն ընկերակցությանը:
Մարդիկ, որոնց դուր չի գալիս ձեր իսկությունը
Դադարեք շփվել նրանց հետ, ովքեր սպասում են, որ դուք անընդհատ կենսուրախ կլինեք, և ովքեր զայրանում են, երբ պարզում են, որ տրամադրություն չունեք: Դուք պետք է ունենաք ընկերներ, ովքեր կխրախուսեն ձեզ լինել ակնպիսին, ինչպիսին կաք և բաց թողնել գոլորշին, եթե ինչ-որ բան այնպես չի գնում: Ընկերները պետք է լինեն կողքիդ դժվար պահերին, այլ ոչ թե միայն այն ժամանակ, երբ ամեն ինչ լավ է ընթանում: