Իրանի և Ռուսաստանի միջև ռազմական տրանսպորտային թռիչքները շարունակվում են. Հայալ Մուազզի
ՄիջազգայինԸստ իրանյան հայտնի փորձագետ Հայալ Մուազզիի, Իրանի և Ռուսաստանի միջև ռազմական տրանսպորտային թռիչքները շարունակվում են:
«Հավանաբար Իրան են առաքվել հակաօդային պաշտպանության համակարգեր և էլեկտրոնային պատերազմի սարքավորումներ։ Արեւմտյան աղբյուրները պնդում են, որ Իրանն իր հերթին տարբեր հրթիռային եւ անօդաչու համակարգեր է ուղարկում Ռուսաստան։
Անհրաժեշտ է, որ երկու կողմերն էլ մեծացնեն օգնությունն այն ոլորտներում, որտեղ նրանք առավելագույն առաջընթաց են գրանցել՝ ավելի արդյունավետ և համապարփակ պայքար մղելու համար։
Աշխարհը սրընթաց գնում է դեպի բևեռացում։ Երկու բլոկ է ձևավորվում՝ Արևելք և Արևմուտք, և Իրանի պատասխան գործողությունն Իսրայելի դեմ կարող է դառնալ համաշխարհային այս բաժանման կիզակետը։
Ուկրաինայում Ռուսաստանի հաղթանակը կարևոր է նոր աշխարհակարգի համար, քանի որ եթե Ռուսաստանը պարտվի, ՆԱՏՕ-ի դաշինքն էլ ավելի կամրապնդվի, ինչը կհանգեցնի համաշխարհային քաոսի»,- գրում է փորձագետը:։