Թրամփն ասել է, որ հույս ունի նորից հարաբերություններ հաստատել Պուտինի հետ, եթե հաղթի ընտրություններում
ՄիջազգայինԹրամփն ասել է, որ հույս ունի նորից հարաբերություններ հաստատել Պուտինի հետ, եթե նա հաղթի ընտրություններում:
Այս մասին քաղաքական գործիչն հայտարարել է ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկի հետ հարցազրույցում։ Հեռարձակումը դուրս եկավ գրեթե մեկ ժամ ուշացումով՝ DDOS գրոհների պատճառով։ Առաջին իսկ րոպեներին դրան միացել է ավելի քան 1 միլիոն մարդ։
Թրամփը նաև ասել է, որ Պուտինին համարում է «լավ բանակցող»։ Նա քննադատել է Բայդենին ՆԱՏՕ-ին Ուկրաինայի հնարավոր մուտքի մասին իր արտահայտությունների համար՝ նշելով, որ դա «հիմարություն է»։ Թրամփը նշել է, որ անգամ 30 տարի առաջ Բայդենը «ցածր IQ» ուներ, այժմ ԱՄՆ նախագահը «ընդհանրապես չունի»։