ՌԴ Կուրսկի մարզում հրթիռային վտանգ է հայտարարվել
ՌԴ Կուրսկի մարզում հրթիռային վտանգ է հայտարարվել, տեղեկացրել է նահանգապետ Ալեքսեյ Սմիրնովը։
«Կուրսկի մարզ. հրթիռային վտանգ։ Եթե տանն եք, անհրաժեշտ է թաքնվել պատուհան չունեցող մասերում՝ միջանցքում, լոգարանում, մառանում։ Եթե փողոցում եք, մտեք մոտակա շենք կամ հարմար թաքստոց»,- գրել է նա իր թելեգրամ-ալիքում։
Ավելի վաղ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին նախագահ Վլադիմիր Զելենսկուն զեկուցելու ընթացքում հայտնել էր, որ Կուրսկի մարզի 74 բնակավայրեր գտնվում են Ուկրաինայի վերահսկողության տակ։
Նրա խոսքով՝ Կուրսկի մարզում ծանր մարտեր են ընթանում։
«Սակայն Ուկրաինայի ԶՈւ-ն շարունակում է առաջ ընթանալ եւ ավելի մեծ թվով ռուս գերիներ է վերցնում»,- ավելացրել է նա։