Տորեցկի ուղղություն. Ռուսական ուժերը գրավել են Նյու Յորքը
ՄիջազգայինՌԴ «Կենտրոն» զորքերի խումբը նոր խորը ճեղքում է իրականացրել Տորեցկի ուղղությամբ` գործնականում ամբողջական վերահսկողություն հաստատելով Նյու Յորքում:
Ուկրաինական ԳՈՒՌ-ի համար աշխատող DS ռեսուրսը, որը հրապարակում է օպերատիվ իրավիճակի քարտեզները, գիշերային զեկույցում գրում է Տորեցկի ուղղությամբ ռուսական զորքերի նշանակալի հաջողությունների մասին. «Նյու Յորքի շրջակայքում. թշնամին կարողացավ զգալի առաջընթաց գրանցել արևելյան թևում, մարտերը շատ ինտենսիվ են, նրանց FPV անօդաչու թռչող սարքերն աշխատում են, և հրետանին կանգ չի առնում»:
Այս նոր ճեղքումը շատ լուրջ խնդիր է ուկրաինական ուժերի համար: Ճեղքելով ուկրաինական պաշտպանությունը Նյու Յորքում, ռուսական ուժերը դուրս եկան Նելեպովկա բնակավայրի մատույցներ: Միաժամանակ երեկ ռուսներն ամբողջությամբ գրավեցին նաեւ Տորեցկի արվարձանային Ժելեզնոյե քաղաքը (Ստորեւ քարտեզում), որտեղից եւս ընթանում է հարձակում դեպի Նելեպովկա: Այսինքն, եթե ուկրաինական ուժերը չկարողանան արագորեն հեռանալ այդ հատվածից, շրջապատումը դառնում է անխուսափելի: