Անդրեա Բոչելին ցանկանում է՝ դուետով հանդես գանք. Միլեն Կայյե-Կարանյան
ՄշակութայինՄոսկվաբնակ երգչուհի Միլեն Կայյե-Կարանյանը ձայնի 11 օկտավա դիապազոն ունի։ Արմատներով գյումրեցի Միլենը ճանաչվել է աշխարհում ամենահզոր ձայնն ունեցող երգչուհի (170 դեցիբել հզորությամբ) և 17-ից մինչև 21000 հերց հաճախականության միջակայքով՝ ներառելով 11 օկտավա։ Նա մի շարք ելույթներ է ունեցել հայտնի նվագախմբերի հետ։ Գրանցվել է ռեկորդների գրքերում՝ Գինես, Ինտերռեկորդ, Դյուցազնագիրք։
Միլենը հանդես է գալիս գրեթե բոլոր ժանրերում։ Ամերիկյան «Tunecore» կազմակերպությունը նրա ալբոմն այժմ թողարկում է գրեթե բոլոր թվային հարթակներում։ Միլենի ամենասիրելի ժանրը ռոքն է:
«Սպուտնիկ Արմենիայի» մամուլի սրահում կայացած ասուլիսում Միլեն Կայյե-Կարանյանը նշեց, որ հրավեր ունի Անդրեա Բոչելիից. «Նա ցանկություն է հայտնել, որ գնամ Իտալիա ու դուետով հանդես գանք»: