WhatsApp-ում նոր գործառույթ է ավելացել
ՀասարակությունWhatsApp մեսենջերի մշակողները հայտարարել են թարմացման մասին, որն ուղղված է սթիքերների ստեղծման ֆունկցիոնալության ընդլայնմանը։ Այս մասին ասվում է ընկերության բլոգում։
Որպես այս թարմացման մաս՝ WhatsApp-ում կինտեգրվի Giphy-ի սթիքերների գրադարանը։ Օգտատերերը կկարողանան որոնել և համօգտագործել սթիքերներ՝ որոնման համար օգտագործելով տեքստ կամ էմոջի:
Սթիքերների ստեղծման և խմբագրման գործառույթը, որը նախկինում հասանելի էր միայն iOS-ում, կհայտնվի Android-ում։ Օգտատերերը կկարողանան իրենց լուսանկարները վերածել սթիքերների կամ խմբագրել գոյություն ունեցողները՝ օգտագործելով ներկառուցված գործիքները։ Ստեղծված սթիքերներն ավտոմատ պահվում են օգտվողի գրադարանում:
Բացի դրանից՝ ԱՄՆ-ում iPhone-ի և Android-ի օգտատերերին այժմ հասանելի է դարձել տեքստային հարցման միջոցով Meta նեյրոնային ցանցի արհեստական բանականության միջոցով սթիքեր ստեղծելու գործառույթը: Վերջապես, WhatsApp-ը բարելավել է պահպանված սթիքերների կազմակերպումը, ինչը թույլ է տալիս ձեզ անհրաժեշտները տեղափոխել ավելի վերև կամ ջնջել նրանք, որոնք հարկավոր չեն: