Սեպտեմբերի 1-ից տաքսի ծառայություն մատուցելու համար պարտադիր է միանալ հարկային մարմնի էլեկտրոնային համակարգին
ՏնտեսությունՊետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների իրականացման վերաբերյալ նոր կարգավորումները։
Պարտադիր է միանալ հարկային մարմնի էլեկտրոնային համակարգին և տրամադրել էլեկտրոնային ՀԴՄ կտրոն
Օրենսդրական փոփոխությունների համաձայն՝ մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ կարող են իրականացնել միայն այն կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը կամ ֆիզիկական անձինք, որոնք միացել են հարկային մարմնի էլեկտրոնային համակարգին։ Սեպտեմբերի 1-ից պարտադիր է դառնում նաև մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրման ծառայություն մատուցողների համար էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառությունը։ Յուրաքանչյուր պատվերի իրականացման դեպքում ուղևորափոխադրման ծառայություն մատուցողը պարտավոր է պատվիրատուին տրամադրել պատվերի վճարման էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոն (բացառությամբ՝ էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայության միջոցով ուղևորափոխադրումներին)։ Իսկ այն դեպքում, երբ թեթև մարդատար ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներն իրականացվում են էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայության միջոցով, ապա պատվերի վճարման էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոնը պատվիրատուին տրամադրում է էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը։
Հիշեցնենք, որ էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն է համարվում էլեկտրոնային եղանակով, այդ թվում՝ համացանցի միջոցով, տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ ուղևորների փոխադրման պատվերների ընդունման և փոխանցման ծառայությունների մատուցումը։
Էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցելու համար անհրաժեշտ ձեռք բերել դրա մատուցման իրավունքը
Կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերն էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն կարող է մատուցել միայն լիազոր մարմնից դրա մատուցման իրավունքը ձեռք բերելու դեպքում, որի համար սահմանված է տարեկան պետական տուրք՝ տարեկան բազային տուրքի (1000 դրամ ) 1000-ապատիկի չափով։ Էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցելու դեպքում կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը պետք է՝