Ռուսական բանակն ամբողջությամբ գրավեց Նյու Յորքը` ընթացքից սկսելով Նելեպովոկայի գրոհը
ՄիջազգայինՌուսական բանակն ամբողջությամբ գրավեց Նյու Յորքը` ընթացքից սկսելով Նելեպովոկայի գրոհը: Երեկ ուշ ժամերի դրությամբ ռուսական ուժերն այս արվարձանային բնակավայրի կենտրոնում էին, որտեղից ուղիղ ճանապարհ է բացվում դեպի Տորեցկի կենտրոնական հատվածներ: Նյու Յորքն այս պահից ռուսական աղբյուրներն անվանում են նախկին անունով` Նովգորոդսկոե:
«Կենտրոն» զորքերի խումբը զուգահեռաբար այլ ուղղություններից եւս շարունակում է Տորեցկի ուղղությամբ հարձակումը: Ըստ այդմ, ուկրաինական վերլուծաբանները հաստատել են, որ ռուսները, գրավելու Նյու Յորքը, միաժամանակ վերահսկողության տակ են վերցրել այդ բնակավայրի ու Տորեցկի մյուս արվարձանի` Ժոլոզնոյեի միջակայքում գտնվող ողջ տարածքը, որն ուկրաինական բանակը համառորեն փորձում էր պաշտպանել:
Արդյունքում, ռուսական ուժերը երեք ուղղությամբ գրոհում են Տորեցկը ու արդեն իսկ զգալի հաջողություններ ունեն քաղաքի կենտրոնական հատվածում: