Այս մի կվադրոբերն էլ իրեն կրիա պատկերացնելով, արգելափակել է ողջ երթեւեկությունը (Տեսանյութ) ԱՄՆ-ը չի հանի Ռուսաստանի խորքերը հարվածների սահմանափակումները. Պենտագոն Հանգիստ վեր ընկեք Նիկոլի ձախ գրպանում ու մանրից ծախսեք «30 արծաթը». Շարմազանով ԱՅՍՕՐ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍՆԵՐ ՀՐԱՉ ՄԱՀՏԵՍՅԱՆԻ ՈՒ ԳԵՎՈՐԳ ՀՈՒՆՈՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՆ Է Ես ծայրաստիճան բացասական և ահազանգող եմ այս փաստաթուղթը համարում. Գոհար Մելոյան ՎՐԱՍՏԱՆԸ ԿՇՐՋՎԻ՞ ԴԵՊԻ ՌՈՒՍԱՍՏԱՆ ՆԻԿՈԼԻ ՀԵԾԱՆՎԱՎԱԶՔԸ ՄԻՆՉԵՎ ՄՈՍԿՎԱ ԷՐ Պետրակովը` Ֆարերյան կղզիների հավաքականի դեմ խաղի մասին Տորնադոներով համեմված Միլթոն փոթորկը սկսել է իր ավերածությունները (Տեսանյութ) Բունդեսլիգայի ամենաբարձր գին ունեցող ֆուտբոլիստների ցանկը. Ռանոսի տրանսֆերային արժեքը

Ով է Ալեն Դելոնի համբույրին արժանացած միակ հայուհին. 12 տարի անց նա փակագծեր է բացում

Մշակութային

«ՏԱՍՆԱՄՅԱԿՆԵՐԻ ՍՐՏԱԿԵՐԸ ԳՆԱՑ ՍԻՐՈ ՊԱԿԱՍԻՑ…»

Միջազգային եւ տեղական մամուլն արագորեն սփռվեց ֆրանսիացի աշխարհահռչակ դերասան Ալեն Դելոնի մահվան բոթով: Նա կյանքից հեռացավ օգոստոսի 18-ին՝ 88 տարեկան հասակում. ճիշտ նույն տարիքում էլ 2021-ին հեռացավ իր հին ու բարի ընկերը՝ մեգաաստղ Ժան Պոլ Բելմոնդոն: 20-րդ դարի ամենացանկալի տղամարդու դուստրը՝ Անուշկա Դելոնը, ավելի վաղ հրապարակել էր հոր վերջին լուսանկարը՝ նշելով, որ նրա մոտ ախտորոշվել է քաղցկեղ եւ Ալցհեյմերի հիվանդություն:

Հիշեցնենք, որ դեռեւս 2019 թվականին դերասանը ինսուլտ էր տարել, եւ այն ժամանակ նրա որդին՝ Էնթոնի Դելոնը, հայտարարեց, թե հայրը մտածում է էվթանազիայի մասին։ Դերասանը պատճառաբանել էր, թե «իրավունք ունի լքելու այս աշխարհը հանգիստ՝ առանց հիվանդանոցների եւ ներարկումների…»: Կյանքի մայրամուտի իր ողջ ողբերգությամբ հանդերձ՝ Ալեն Դելոնը, միեւնույնն է, հիշվելու է, ինչպես BBC-ն էր նշել, որպես գեղեցիկ տղամարդ, միլիոնների կուռք եւ Ֆրանսիայի հպարտություն։

Իհարկե, հայ ժողովուրդը եւս անտարբեր չէր Ալեն Դելոնի նկատմամբ, եւ այս օրերին, երբ լրանում է նրա մահվան 40-րդ օրը, նրա հասցեին հնչող հույզերի, սիրո խոստովանությունների պակաս կրկին չկա: Հատկապես, ջերմ հուշեր է արթնացնում այն, որ ուղիղ 12 տարի առաջ Ալեն Դելոնը Հայաստանում էր՝ ներկա գտնվելով «Շնորհավոր Նոր տարի, մայրեր» ֆիլմի պրեմիերային, այցելելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եւ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում խոնարհվելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի առաջ: Այդ օրերին լրատվական ողջ դաշտի ուշադրությունը ֆրանսիացի լեգենդար դերասանն էր, իսկ նրա ասուլիսը հատկանշվեց բումային մի դրվագով: Լրագրողներից ՕՖԵԼՅԱ ԱՍՏՎԱԾԱՏՐՅԱՆԸ դարձավ այն երջանիկ հայուհին, ով արժանացավ բոլոր ժամանակների սրտակերի համբույրին: 12 տարի անց «Իրավունք»-ի հետ զրույցում այսօր արդեն կինոարտադրության գործունեությամբ զբաղվող համարձակ հայուհին փակագծեր է բացել:

«ՉԳՏՆԵԼ ԱՅԴ ՀԱՄԱՐՁԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԳԵԹ ՄԵԿ ՀԱՄԲՈՒՅՐ, ԱՓՍՈՍԱՆՔԻ ՏԵՂԻՔ ԿՏԱՐ ԱՄԲՈՂՋ ԿՅԱՆՔԻ ՀԱՄԱՐ»

Նախ սկսենք սկզբից՝ ինչպե՞ս հայտնվեցիք Ալեն Դելոնի ասուլիսին եւ արդյոք ամեն ինչ պլանավորել էիք ի սկզբանե:

— Այդ ժամանակ ես աշխատում էի, որպես լրագրող, ATV հեռուստաընկերությունում, բայց ոչ թե լրատվական բաժնում, այլ շոու նախագծում: Երբ կայքերից մեկում կարդացի, որ Հայաստան է ժամանելու ֆրանսիական կինոյի լեգենդ, բոլոր ժամանակների սրտակեր Ալեն Դելոնը, ցանկությունս մեծ էր նրա հետ ունենալ հարցազրույց: Չնայած մեծ համառությանս՝ պրոդյուսերները պարզաբանում էին, որ Դելոնի այցելության ընթացքում հարցազրույց նախատեսված չէ: Եվ ինձ մնում էր մեկ տարբերակ՝ հայտնվել մամլո ասուլիսին, որպեսզի գոնե մի քանի հարց հնչեցնելու հնարավորություն ունենամ: Հեռուստաընկերությունն ընդառաջեց ինձ եւ ուղարկեց, որպես լրատվականի լրագրող, այդ ասուլիսին: Նախապես իրականում չէի պլանավորել քայլերի հաջորդականությունը: Պարզապես, որոշեցի հարց հնչեցնել։ Երբ ինձ ընձեռեցին այդ հնարավորությունը, հարցս ձեւակերպեցի ֆրանսերեն, քանի որ ֆրանսերենի մասնագետ եմ եւ տեսնում էի, որ նրան ուղեկցում է թարգմանչուհի, ով կարող էր մյուսների համար թարգմանել իմ խոսքը: Ներկաների մոտ զարմանք առաջացավ, քանի որ հիմնականում բոլորը հայերեն էին հնչեցնում հարցերը կամ ռուսերեն, իսկ ես ֆրանսերեն էի խոսում, եւ որեւիցե մեկը պատկերացում չուներ, թե ինչ էի ասում: Իսկ հարցիս ավարտին ասացի՝ կարո՞ղ եմ Ձեզ համբուրել: Քանի որ ոչ ոք չէր հասկանում, թե ինչ եմ խոսում՝ բացառությամբ թարգմանչուհու, նա այդ պահին ժպտաց: Չհասկացվածության պատճառով բոլորը լարված լսում էին եւ սպասում, թե ինչ պետք է կատարվի, որովհետեւ հարցիս ավարտից հետո՝ մի պահ լռություն տիրեց: Իսկ հետո Դելոնը ոտքի կանգնեց եւ ֆրանսերեն ասաց՝ եկե՛ք, եկե՛ք, մոտեցեք… Դե արդեն գիտեք, թե ինչ տեղի ունեցավ մոտենալուց հետո…

Սա երազա՞նք էր, թե՞ լրագրողական համարձակ քայլ, որը հիշարժան դարձավ ընդմիշտ:

— Կարծում եմ՝ երկուսն էլ, քանի որ շատ սիրել եմ ֆրանսերենը, դիպլոմավորված ֆրանսերենի մասնագետ եմ, մեծացել եմ ֆրանսիական կինոներ դիտելով, դեռ փոքր տարիքից միշտ բոլոր ֆիլմերում, որտեղ Ալեն Դելոնին վերջում սպանում էին, ես մի քանի օր սթրես էի ապրում: Իհարկե, սա մեծ երազանք էր եւ հնարավորություն՝ հանդիպել մեծ կինոյի ամենացանկալի տղամարդուն եւ չգտնել այդ համարձակությունը պահանջելու գեթ մեկ համբույր, կարծում եմ՝ ափսոսանքի տեղիք կտար ամբողջ կյանքի համար:

«ՇԱՏ ԱՎԵԼԻ ԱՐԺԵՔԱՅԻՆ ՈՒ ԽՈՐՔԱՅԻՆ ՄԱՐԴ ԷՐ ԱԼԵՆ ԴԵԼՈՆԸ, ՔԱՆ ՄԻԱՅՆ ԳԵՂԵՑԻԿ ԺՊԻՏՈՎ ԳԵՂԵՑԿԱԴԵՄ ՏՂԱՄԱՐԴ»

Տարիներին հետ նայելով՝ կկրկնեի՞ք այդ խենթությունը, հետաքրքիր է՝ ինչպիսի՞ արձագանքներ եղան hետո:

— Միանշանակ կկրկնեի այդ խենթությունը: Այդ օրը՝ մամուլի ասուլիսին, ներկա էր մոտ երկու հարյուր լրատվամիջոցի ներկայացուցիչ, այդ թվում՝ լուսանկարիչներ, օպերատորներ: Վերջիններս լարված փորձում էին ֆիքսել այդ պահը, ու համբույրը տեղի ունեցավ ֆոտոխցիկների հարյուրավոր փայլատակումների ներքո: Տպավորություն էր, թե «Կանն»-ի կամ «Օսկար»-ի փառատոնի բացման կարմիր գորգի վրա եմ: Ինչ վերաբերում է հետագա արձագանքներին, իհարկե, դրան հաջորդեցին բացմաթիվ հոդվածներ, ռեպորտաժներ, որտեղ ինձ չէին շրջանցել: Թե՛ բարեկամներից եմ այդ օրը բազմաթիվ զանգեր ստացել, թե՛ ծանոթներից, մի խոսքով՝ բոլորը մամուլից արդեն տեղեկացել էին՝ ինչ է կատարվել: Ինչ խոսք, ուշադրության կենտրոնում էի:

Որքանով տեղյակ ենք, Ալեն Դելոնը նաեւ Ձեր անձնական կյանքում է իր դերն ունեցել, քանի որ հենց այդ աստղային օրերին էլ ծանոթացել եք Ձեր ապագա ամուսնուն: Կբացե՞ք փակագծերը:

— Այո, Դելոնի «Շնորհավոր Նոր տարի, մայրեր» ֆիլմի շրջանակում հայաստանյան այցելության «Էյ Փի Սինեմա» փրոդաքշնի կազմակերպիչներից էր նաեւ կինոպրոդյուսեր եւ այժմ արդեն իմ ամուսին Հրաչյա Մեսրոպյանը: Դե ինչ կարող եմ ասել, սիրո ֆրանսիացի ասպետը մեծ սեր բերեց իր հետ այդ օրը:

Այսօր, երբ լեգենդը լքել է երկրային կյանքը, ի՞նչ զգացողություններ ունեք՝ լինելով նրա կենսագրությանթեկուզ փոքրիկ դրվագի մի մասնիկը:

— Ըստ իս, սա մեծագույն կորուստ է ոչ միայն ֆրանսիական եւ համաշխարհային կինոյի համար, այլեւ` մարդկության համար: Ալեն Դելոնը բարձր արժեհամակարգի կրող էր ու, իմ կարծիքով, նա շատ ավելի շուտ լքեց մեզ մերօրյա աշխարհի անսրտությանը, արժեզրկմանն ու կեղծիքին չդիմանալով: Շատ ավելի արժեքային ու խորքային մարդ էր Ալեն Դելոնը, քան միայն գեղեցիկ ժպիտով գեղեցկադեմ տղամարդ: Տասնամյակների սրտակերը գնաց սիրո պակասից:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Այս մի կվադրոբերն էլ իրեն կրիա պատկերացնելով, արգելափակել է ողջ երթեւեկությունը (Տեսանյութ)ԱՄՆ-ը չի հանի Ռուսաստանի խորքերը հարվածների սահմանափակումները. ՊենտագոնՀանգիստ վեր ընկեք Նիկոլի ձախ գրպանում ու մանրից ծախսեք «30 արծաթը». ՇարմազանովԱՅՍՕՐ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍՆԵՐ ՀՐԱՉ ՄԱՀՏԵՍՅԱՆԻ ՈՒ ԳԵՎՈՐԳ ՀՈՒՆՈՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՆ ԷԵս ծայրաստիճան բացասական և ահազանգող եմ այս փաստաթուղթը համարում. Գոհար ՄելոյանՎՐԱՍՏԱՆԸ ԿՇՐՋՎԻ՞ ԴԵՊԻ ՌՈՒՍԱՍՏԱՆՆԻԿՈԼԻ ՀԵԾԱՆՎԱՎԱԶՔԸ ՄԻՆՉԵՎ ՄՈՍԿՎԱ ԷՐՊետրակովը` Ֆարերյան կղզիների հավաքականի դեմ խաղի մասինՏորնադոներով համեմված Միլթոն փոթորկը սկսել է իր ավերածությունները (Տեսանյութ)Բունդեսլիգայի ամենաբարձր գին ունեցող ֆուտբոլիստների ցանկը. Ռանոսի տրանսֆերային արժեքը Համացանցում սկսել են հայտնվել Միլթոն փոթորկի առաջին կադրերը, որն արդեն հարվածել է Ֆլորիդային (Տեսանյութ)Ի՞նչ շահ ունեն ռուսին դուրս հանելուց, որ գազ ու հաց չունենա՞ն. Տիրան Լոքմագյոզյան Լավրովը Միրզոյանին ու Արսենյանին տեսնելուց կվադրոբերներին է հիշել, մարդկային է. ՂազարյանՀԱՅ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ԲՈՒԼՂԱՐԻԱՅՈՒՄ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՄԻՆՉԵՎ 22 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸՁերբակալել են Լիտվայի նարկոմաֆիայի պարագլուխներից մեկին, ով 30 տոննա թմրանյութ է տեղափոխել ու վաճառելՆախագիծ, որով «քանդվելու է ողջ կրթական համակարգը»Չի՛ կարելի հայասպանի հետ գնալ խրախճանքների. Մետաքսե Հակոբյան«Խաղաղության պայմանագիր» չի ստորագրվի. Ձյունիկ ԱղաջանյանՉեմ հասկանում՝ մեզ մշակույթ պետք չէ՞. Նկարիչների միության նախկին նախագահը համախմբման կոչ է անումՊատրաստվում են Փաշինյանից «ատչոտ» պահանջել. ԲԱՄԲԱՍԱՆՔՈւկրաինային սպառնում է հեղաշրջում, եթե խաղաղ համաձայնագիր կնքվի ՆԱՏՕ-ի բանաձևով. Forbes­Դա­տարկ գլխի պատ­ճա­ռով շրջիկ հե­ծան­վոր­դի ոտ­քերն են տու­ժում. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՈվ է իր մուռը հանում Անկախության հռչակագրիցԶգուշացե՛ք «շան օրի ենք» արտահայտությունից, ձեզ կարող է սխալ հասկանան. ԶԱՐՄԱՆՔՍեւերիսկի ուղղությունը եւս ուկրաինական բանակի համար դարձավ կատաստրոֆիկ (Քարտեզ)Թուրքիայի ռազմանավերը Բեյրութում ենԱՄՆ-ն արձագանքել է Ադրբեջանի մեղադրանքներինԹուրքիայի խորհրդարանը կարող է փակ նիստ գումարել «Իսրայելի ռազմագործԻսրայելը «Հեզբոլլահին» հրադադարի պայման է առաջարկելՀյուսիսային Կորեան մտադիր է փակել Հարավային Կորեայի հետ ճանապարհներըՄոսկվայում նկատվել է Արեգակի վրա ուժեղ բռնկումԶԳՈՒՇԱՑԵՔ. Սադրանքների օր է Ինչո՞ւ է «Սրբազան շարժումը» «դատի տալիս» Նիկոլ Փաշինյանին եւ Իլհամ Ալիեւին․ Հովհաննես ԽուդոյանՌոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը չեն խոչընդոտել շարժմանը, ինչո՞ւ պետք է խոչընդոտեն. ՍրբազանԼարված իրավիճակ դատախազության մոտ. ակցիայի մասնակիցները կոպեկներ նետեցին ոստիկանների ուղղությամբ (տեսանյութ)Հայաստա՞ն, թե՞ Ֆարերյան կղզիներ. Անդրե Կալիզիրին ստուգում է գիտելիքները(տեսանյութ)Ուրախ եմ, որ Հայաստանի ազգային հավաքականի հիմնական խաղացող եմ դառնում. Գեորգի ՀարությունյանՀայաստանի տարածքում ԵՄ առաքելության տեղադրումը պայմանական սահմանին ավելի է սրում իրավիճակը. Ադրբեջանի ԶՈՒ ԳՇ պետԲագրատ Սրբազանը ժամանակ տվեց Գլխավոր դատախազին«Էրեբունի-Երեւանը»՝ աշխարհահռչակ տենոր Պլասիդո Դոմինգոյի կատարմամբ (տեսանյութ)«Իքս Գրուպ»-ը դիտավորություն է տեսնում «Դոմուս»-ի հրդեհի ծագման մեջ․ բացահայտողներին պարգև են խոստանումԵս եղել եմ Գազայում․ ԹրամփԻսկ Պուտինը գիտի՞ կվադրոբերների գոյության մասին, մեկնաբանել է ՊեսկովըWeather Channel եղանակային ալիքը, ակնկալելով աննախադեպ ուժգնության «Միլթոն փոթորիկը, ցույց է տվել բոլոր հինգ մակարդակների փոթորիկների ազդեցությունը (Տեսանյութ)Միխայիլ Գալուստյանը բացահայտել է իր նիհարելու գաղտնիքըԵրկրի վրա սկսվել է թույլ մագնիսական փոթորիկՈրտե՞ղ է «Եվրոպան». Նիկոլը՝ Փարիզի և Մոսկվայի արանքումՅուպիտերը հետընթաց կունենա հոկտեմբերի 9-ին. այս 3 նշանները կբախվեն դժվարություններիԱռաջին անգամ Հայաստանում մեկնարկեց Միջազգային CMC համաժողովը՝ կառավարման խորհրդատուների և գործարար համայնքի համարԱդրբեջանի դրոշի առջև խոնարհված և տաբատն ուղղող Փաշինյան․ ՌԴ պետական գործակալությունը Փաշինյանից անպարկեշտ լուսանկարներ է տարածել

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода