Երիտասարդների հոգեկան առողջությունը վտանգավոր փուլում է
ԱռողջապահականԵրիտասարդների հոգեկան առողջությունը վտանգավոր փուլում է, այս կարևորագույն խնդրին «Հերացի վերլուծականը» կանդրադառնա առաջիկայում, այս մասին հայտնում է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։
«Փորձագետները գտնում են, որ երիտասարդների հոգեկան առողջությունը վտանգավոր փակուղի է մտնում: Նշվում է, որ վերջին երկու տասնամյակների ընթացքում երիտասարդների հոգեկան առողջությունը վատթարացել է: Դա պայմանավորված է մի քանի գլոբալ մեգաթրենդներով, այդ թվում`
• Թվային կյանքի առկայությամբ
• Սերունդների միջև անհավասարության խորացմամբ
• ԿՈՎԻԴ-19 համավարակի հետ կապված անբարենպաստ պայմաններով և այլն:
Չնայած հոգեկան առողջության խնդիրները կազմում են 10-24 տարեկանների ընդհանուր հիվանդացության բեռի առնվազն 45%-ը, առողջապահության բյուջեի միայն 2%-ն է հատկացվում հոգեկան առողջության պահպանմանը:
Հետազոտության արդյունքում ձեռք բերված ապացույցները վկայում են այն մասին, որ շատ երկրներում երիտասարդների հոգեկան առողջությունը կայուն վատթարացել է վերջին երկու տասնամյակների ընթացքում: