Հապալասի հատապտուղների ամենից օգտակար հատկությունները
Հասարակություն
Ցինցինատիի համալսարան առողջության ակադեմիական կենտրոնի մասնագետները նշում են, որ ըստ հետազոտությունների արդյունքների, հապալասը կարող է բարելավել հիշողությունն ու որոշ տարեց մարդկանց մոտ ճանաչողական գործառույթները:
Նրանք բացատրել են, որ ցանկալի արդյունքի հնարավոր է հասնել ֆլավոնոիդների շնորհիվ, որոնք հայտնի են անտոցիաններ անվաբ, որոնք էլ և բարելավում են կենդանիների մոտ ճանաչողական կարողությունները:
Հետազոտությանը մասնակցել են 68 երիտասարդ և ավելի մեծ տարիքում գտնվող 47 ճանաչողական գործառույթների չափավոր խանգարումով տառապող մեծահասակներ, որն էլ և ռիսկային է համարվում Ալցհեյմերի հիվանդության զարգացման հարցում:
Փորձի ընթացքում մասնակիցները 16 շաբաթ շարունակ, օրական մեկ անգամ օգտագործել են սուբլիմացիայի ենթարկված հապալասի փոշի կամ պլացեբո: Հապալասի փոշին ընդունած կամավորների մոտ, պլացեբո ընդունողների համեմատ, նկատվել է ճանաչողական գործառույթների ու գլխուղեղի գործառույթների բարելավում:
Աղբյուրը՝ gogetnews.info