Մահացել է հրապարակախոս Հովհաննես Պապիկյանը. հայտնի է հոգեհանգստի տեղն ու ժամը
ՀասարակությունՄահացել է ՀԳՄ եւ Հայաստանի ժուռնալիստների միության անդամ, լրագրող, հրապարակախոս ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՊԻԿՅԱՆԸ: Նա 79 տարեկան էր:
Հիշեցնենք, որ Հ. Պապիկյանը եղել է «Մանկավարժ» բազմատիրաժի պատասխանատու քարտուղար։ Աշխատել է ռադիոյի երիտասարդական հաղորդումների խմբագրությունում, հեռուստատեսությունում։ Այնուհետեւ եղել է Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղարը:
Հովհաննես Պապիկյանը նաեւ վավերագրական ֆիլմերի հեղինակ է՝ «Ոգու հերկը», «Իրիկնահացի հրավեր», «Մասունքներ»։ Վերջին տարիներին նա հանդես էր գալիս իր հայտնի «Բարի գիշերից առաջ» հոդվածաշարով:
Հոգեհանգիստը տեղի կունենա օգոստոսի 24-ին, ժամը՝ 17:00-ից, «Գոռ» սգո սրահում (Սիլիկյան հին խճուղի 37)։ Հուղարկավորությունը՝ օգոստոսի 25-ին, նույն սրահից՝ ժ. 13:00-ին։ Այս մասին տեղեկացնում է Հովհաննես Պապիկյանի թոռնուհին՝ Սյուզի Պանչոյանը:
Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի...
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ