ՄԱԿ-ը Իսրայելին և Լիբանանին կոչ է արել «դադարեցնել կրակը
ՄիջազգայինԼիբանանում ՄԱԿ-ի հատուկ համակարգողի գրասենյակը և խաղաղապահները կոչ են արել բոլոր կողմերին «դադարեցնել կրակը», հաղորդում է AFP-ն:
Հատուկ համակարգողի գրասենյակը և Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը (UNIFIL) «կոչ են անում բոլոր կողմերին դադարեցնել կրակը և ձեռնպահ մնալ հետագա էսկալացիոն գործողություններից», ասվում է համատեղ հայտարարության մեջ։
Ավելի վաղ իսրայելական ռազմական ինքնաթիռները հարվածներ էին հասցրել Լիբանանի տարածքին։ Այնուհետև «Հեզբոլլահը» հարյուրավոր անօդաչուներ և հրթիռներ էր արձակել Իսրայելի ուղղությամբ՝ ի պատասխան Բեյրութում իր հրամանատար Ֆուադ Շուքրի սպանությանը: