Բեյրութի օդանավակայանն աշխատում է բնականոն ռեժիմով
ՄիջազգայինԲեյրութի «Ռաֆիկ Հարիրիի» անվան միջազգային օդանավակայանն աշխատում է բնականոն ռեժիմով, սակայն որոշ չվերթներ հետաձգվում են։ Այս մասին հայտարարություն է տարածել Հանրապետության Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը։ Գրում է Հրապարակը։
«Մի շարք լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունը Բեյրութի միջազգային օդանավակայան ժամանող և մեկնող բոլոր չվերթների ենթադրյալ չեղարկման մասին չի համապատասխանում իրականությանը. որոշ չվերթներ հետաձգվում են, սակայն օդանավակայանն աշխատում է բնականոն ռեժիմով»,-ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Միևնույն ժամանակ, օդանավակայանի առցանց վահանակի համաձայն, առնվազն 11 թռիչք Բեյրութից և 13 թռիչք դեպի քաղաք չեղարկվել է։ Մասնավորապես, Հորդանանի, Թուրքիայի և Ֆրանսիայի մի քանի ավիափոխադրողներ դադարեցրել են իրենց թռիչքները դեպի Լիբանան և հակառակ ուղղությամբ։