Սահմանադրության մեջ Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ տարածքային հավակնություններն են․ Բայրամով
ՄիջազգայինԹուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Այս մասին Անկարայում Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
Նա նշել է, որ Ադրբեջանը և Թուրքիան կշարունակեն համատեղ քայլեր ձեռնարկել տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար։
«Խաղաղության պայմանագրի ավարտի գլխավոր խոչընդոտը Հայաստանի Սահմանադրության մեջ Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ տարածքային հավակնություններն են։
ՀՀ սպառազինությունը մտահոգության տեղիք է տալիս, դրան նպաստում են 3-րդ երկրները»,- ասել է Բայրամովը։
Բայրամովը հայտարարել է նաև, որ բանակցային գործընթացում դրական դինամիկա կա, համաձայնագրի նախագծի զգալի մասը համաձայնեցված է։