Ո՞ւր են անհետացել խոշոր եղջերավոր անասունները
Տարվա լավագույններըՏոհմային մանր եղջերավոր անասուններ ներմուծելու նպատակով կառավարության հաստատած վերջին ծրագրին անդրադառնալով՝ ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար ԱՇՈՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ նախ հարց բարձրացրեց. «Եթե մի տեղ անասնագլխաքանկը հաշվառումից հետո պակասում է, այն էլ՝ կովերինը, ապա ի՞նչ ծրագրի մասին է խոսքը»:
Նախկին փոխնարարը նշեց, որ կառավարությունը հայտարարել էր, թե ավարտել է խոշոր եղջերավոր անասունների համարակալումը եւ հրապարակել էր արդյունքները, որոնք կասկածելի են ու սխալ. «2023 թվականի հունվարի 1-ի դրությամբ ՎԿ-ն խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը գրանցել էր 510 800 հատ, որից կովեր՝ 222 065։ Ամբողջ 2023 թվականի ընթացքում համարակալել են եւ 2024 թվականի հունվարի 1-ի դրությամբ խոշոր եղջերավոր անանսունների գլխաքանակը դարձել է մոտ 491 000 գլուխ, այսինքն՝ 10 000-ով պակասել է։ Գլխավոր սուտն այն է, որ կովերի գլխաքանկաը պակասել է ուղիղ 10 000 հատով։ Այսինքըն՝ այդ համարակալման արդյունքում 10 000-ով պակասել է խոշոր եղջերավոր անասունները եւ հենց կովերը, ո՛չ ցուլերը, ո՛չ հորթերը, ո՛չ երինջները չեն պակասել։ Չի կարող նման բան լինել: