Հանգիստ վեր ընկեք Նիկոլի ձախ գրպանում ու մանրից ծախսեք «30 արծաթը «Փաստ». Թուրքիան հող է նախապատրաստում, իսկ Ալիևը ԱՄՆ-ի ուղղությամբ հոխորտում է Բուքմեյքերները կտրուկ ավելացրել են Թրամփի հաղթելու հավանականության գնահատականները. Bild «Հրապարակ». Ուսուցիչը հորդորել է հայոց պատմություն չսովորել «Ժողովուրդ». Կոմիտասի շուկայի վաճառականներին հեռացնում են, որ օլիգարխի բիզնեսը զարգանա «Փաստ». Փաշինյանը փորձում է «հակառուսականությունը» թանկով վաճառել Արևմուտքին Ռուսական «Իսկանդեր»-ները Իլյիչևսկի նավահանգստում ոչնչացրել են ռազմական բեռներով նավերը (Տեսանյութ) «Հրապարակ». Գաղտնի հանդիպում Մոսկվայում եւ ստվերային գործընթացներ «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանը խորհրդարան կգնա. քննարկվելու է 2025 թվականի բյուջեի նախագիծը «Փաստ». Իշխանությունների «սրտի օլիգարխի» բիզնեսը ծաղկում է

«Նոր Ալիք»-ում առաջին դեպքն է, երբ արտիստը կրում է իր դիզայների հագուստները. Արայիկ Գաբաջյան

Մշակութային

Հայաստանը ներկայացնող Անահիտ Հակոբյանը դարձել է «Նոր Ալիք 2024» երիտասարդ կատարողների միջազգային մրցույթի հաղթողը: Նա ժյուրիին եւ հանդիսատեսին շլացրեց ոչ միայն իր կատարումներով, այլեւ զգեստներով: Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է «Նոր Ալիք 2024»-ի հաղթողի հագուստների հեղինակ, հայտնի ոճաբան ԱՐԱՅԻԿ ԳԱԲԱՋՅԱՆԻ հետ:

Ինչպե՞ս ընտրվեց Անահիտ Հակոբյանի բեմական հագուստը: Այն Ձե՞ր մտահղացումն էր, թե նրա հետ միասին եք որոշել ստանալ այդպիսի գեղեցիկ ու տարբերվող զգեստ:

— Անահիտի հետ դեռ վաղուց եմ աշխատել, երբ Անահիտը մասնակցում էր «Հայաստանի ձայն» նախագծին, սակայն առավել ինտենսիվ աշխատեցինք հայաստանյան ակումբներից մեկի շոու ծրագրում, եւ այդ ժամանակ առավել ամրապնդվեց մեր մտերմությունը: Հագուստների գաղափարը այսպիսին էր. երբ Անահիտը Մոսկվայում մասնակցեց նախընտրական փուլին, շատերն էին հավանել նրա հագուստներն ու ոճը: Այդ իսկ պատճառով արդեն Սոչիի համար խնդրել էին, որ նա տաներ իր հագուստներից, չնայած՝ նախնական պայմանավորվածության համաձայն, պետք է կրեր ռուս դիզայների պատրաստած հագուստները: Սակայն «Նոր ալիք» մրցույթի ռեժիսոր Ալեքսանդր Ռեւզինն ասել էր, քանի որ արտիստն ունի իր ուրույն ոճն ու դիզայները, ապա թող էսքիզներն ուղարկեն: Ի դեպ, սա առաջին դեպքն է, երբ արտիստը կրում է իր դիզայների հագուստները: Մնացած տարիներին կա՛մ կտրականապես արգելել են, կա՛մ փոփոխության ենթարկել հագուստը: Ինչպես ասացի, իրենց պահանջով մենք ուղարկեցինք 5 հագուստի էսքիզներ, եւ 5-ն էլ հաստատվեց  միաձայն: Ինչ վերաբերում է Անահիտի հետ քննարկելուն, պիտի ասեմ, որ նման քննարկումներ չեն եղել: Անահիտը լիովին վստահում է ինձ եւ գիտի ինչ է հարկավոր իրեն: Միակ ցանկությունը եղել է քարերով, շքեղ զգեստ, որը ցանկացած երգչուհու երազած հագուստն է: Ես լսեցի երգերն ու սկսեցի նկարել: Ստացվեց այն, ինչը հիմա շատերի քննարկման թեման է:

Կարելի՞ է ասել, որ ընտրված զգեստը ժյուրիին տպավորելու եւ հաղթանակի մեջ մեծ դեր ունի։

— Առհասարակ, արտիստի արտաքին տեսքը շատ կարեւոր է թե՛ մրցութային ելույթների, թե՛ համերգների ժամանակ: Չէ՞ որ հագուստով դիմավորում եւ հագուստով ճանապարհում են: Սակայն կուզեմ մի բան նշել, որ այս դեպքում ամեն բան այնքան հարմոնիկ էր՝ Անահիտը գեղեցկացնում էր իմ հագուստները, իսկ հագուստները ընդգծում էին նրա ողջ հմայքը: Կարծում եմ՝ զգալի դեր ունի հագուստն արտիստի համար: Ի դեպ, պետք է նշեմ, որ բացի բեմական 5 լուքերից, Անահիտի համար մտածված էր նաեւ նրա այնտեղ գտնվելու՝ 17 օրվա լուքերը: Մտածված էր, թե ինչ պետք է հագնի փորձերին, ծովափին, մամլո ասուլիսներին եւ առհասարակ, թեկուզ զբոսնելիս: Եվ պետք է նշեմ, որ կարմիր հագուստի վրա աշխատել ենք մեկ ամիս, եւ հագուստն իր վրա ունի 15.000 ճենապակե ուլունքներ, իսկ վերջին օրվա հագուստը՝ մոտավոր 20.000 քարեր, որը կշռվում էր՝ 9 կգ 800 գրամ:

«ԱՆԱՀԻՏՆ ԻՐ ՏԵՍԱԿՈՎ ՈՒԺԵՂ ՏԵՍԱԿ Է, ԱՍԱՑ ԿՀԱՂԹԵՄ ՈՒ ՀԱՂԹԵՑ»

— Որպես ոճաբան` ինչպե՞ս կգնահատեք «Նոր ալիք» շոուի մասնակիցների հագուստներն ու կերպարները։

— Ես տեղում չեմ տեսել, սակայն որքանով որ հետեւել եմ, չեմ կարող առանձնացնել մասնակիցներից որեւիցե մեկին: Միայն Վրաստանի ներկայացուցիչն էր քիչ թե շատ տարբերվում: Իսկ Անահիտը նույնիսկ փորձերի ժամանակ տարբերվում էր իր ոճով: Ի դեպ, այդ ամեը եւս մտածված էր: Սակայն արտիստներից թերեւս Ալսուին կառանձնացնեմ:

Փաստորեն, Դուք մրցույթին հետեւում էիք Հայաստանի՞ց:

— Ցավոք, չկարողացա ներկա գտնվել անձամբ, բայց անընդհատ կապի մեջ եմ եղել Անահիտի հետ: Պայքարը իսկապես դժվար է եղել, եւ կային բավականին լավ ձայնային տվյալներ ունեցող մասնակիցներ, սակայն Անահիտը ոչ միայն լավ ձայն ունի, այլ, կարծես, պատրաստի արտիստ է ու շատ լավ գիտի, թե իրեն ինչպես պահի, դրսեւորի, հուզի: Ամենից կարեւորը շատ անկեղծ էր ե՛ւ ետնաբեմում, ե՛ւ բեմում: Դա էր պատճառը, որ նրան սիրեց եւ գնահատեց հազարավոր ռուս հանդիսատեսը: Վկայությունը, որ մեկուկես ժամ համերգից հետո Անահիտին բաց չէին թողնում:

«ՈՉ ՄԻ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՀԻՄՆԱԴՐԱՄ ՆՐԱՆ ՉԻ ԱՋԱԿՑԵԼ»

Հայաստանյան պատվիրակությունը սպասու՞մ էր նման գեղեցիկ հաղթանակի։

— Իրականում այստեղից պատվիրակություն չէր մեկնել, ու ամեն-ինչ Անահիտը միայնակ է արել: Ոչ մի հեռուստաընկերություն կամ հիմնադրամ նրան չի աջակցել: Նրա կողքին էր միայն սիրելին՝ Նժդեհը: Մրցութային երրորդ օրը նրանց պետք է միանայինք ես եւ Արտյոմ Հակոբյանը, սակայն, ցավոք, իմ գնալը չստացվեց: Միացավ միայն Արտյոմը: Ու չնայած այս ամենին՝ Անահիտն իր տեսակով ուժեղ տեսակ է, ասաց կհաղթեմ ու հաղթեց: Նրա հաղթանակին հավատում էինք ես, Արտյոմը, նրա սիրելին ու, բնականաբար, հենց ինքը ՝ Անահիտը:

— Ֆիլիպ Կիրկորովը հիացմունքով արտահայտվեց  թե՛ մեր մասնակցի եւ թե՛ մեր երկրի մասին։ Ի՞նչ կասեք այս մասին:

— Իրականում չէի ցանկանա մեկնաբանել նրան ու անդրադառնլ Ֆիլիպի ելույթին, քանի որ մեկ անգամ իր ազգը ուրացողը, միշտ էլ կուրանա: Դրանք պարզապես խոսքեր էին: Տեսնելով Անահիտի ազդեցիկ ելույթը՝ տրվեց հույզերին ու ցանկացավ ցույց տալ, որ ինքն էլ է այս տաղանդավոր ազգից: Սակայն, կարծում եմ՝ մեզ պետք չէ նման թուլամորթ հայրենակից:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ






Հանգիստ վեր ընկեք Նիկոլի ձախ գրպանում ու մանրից ծախսեք «30 արծաթը«Փաստ». Թուրքիան հող է նախապատրաստում, իսկ Ալիևը ԱՄՆ-ի ուղղությամբ հոխորտում էԲուքմեյքերները կտրուկ ավելացրել են Թրամփի հաղթելու հավանականության գնահատականները. Bild«Հրապարակ». Ուսուցիչը հորդորել է հայոց պատմություն չսովորել«Ժողովուրդ». Կոմիտասի շուկայի վաճառականներին հեռացնում են, որ օլիգարխի բիզնեսը զարգանա«Փաստ». Փաշինյանը փորձում է «հակառուսականությունը» թանկով վաճառել ԱրևմուտքինՌուսական «Իսկանդեր»-ները Իլյիչևսկի նավահանգստում ոչնչացրել են ռազմական բեռներով նավերը (Տեսանյութ)«Հրապարակ». Գաղտնի հանդիպում Մոսկվայում եւ ստվերային գործընթացներ«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանը խորհրդարան կգնա. քննարկվելու է 2025 թվականի բյուջեի նախագիծը«Փաստ». Իշխանությունների «սրտի օլիգարխի» բիզնեսը ծաղկում էՖլորիդայի բնակիչները սոցիալական ցանցերում գրել են, որ երբեք նման բան չեն տեսել (Տեսանյութ)Այս մի կվադրոբերն էլ իրեն կրիա պատկերացնելով, արգելափակել է ողջ երթեւեկությունը (Տեսանյութ)ԱՄՆ-ը չի հանի Ռուսաստանի խորքերը հարվածների սահմանափակումները. ՊենտագոնՀանգիստ վեր ընկեք Նիկոլի ձախ գրպանում ու մանրից ծախսեք «30 արծաթը». ՇարմազանովԱՅՍՕՐ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍՆԵՐ ՀՐԱՉ ՄԱՀՏԵՍՅԱՆԻ ՈՒ ԳԵՎՈՐԳ ՀՈՒՆՈՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՆ ԷԵս ծայրաստիճան բացասական և ահազանգող եմ այս փաստաթուղթը համարում. Գոհար ՄելոյանՎՐԱՍՏԱՆԸ ԿՇՐՋՎԻ՞ ԴԵՊԻ ՌՈՒՍԱՍՏԱՆՆԻԿՈԼԻ ՀԵԾԱՆՎԱՎԱԶՔԸ ՄԻՆՉԵՎ ՄՈՍԿՎԱ ԷՐՊետրակովը` Ֆարերյան կղզիների հավաքականի դեմ խաղի մասինՏորնադոներով համեմված Միլթոն փոթորկը սկսել է իր ավերածությունները (Տեսանյութ)Բունդեսլիգայի ամենաբարձր գին ունեցող ֆուտբոլիստների ցանկը. Ռանոսի տրանսֆերային արժեքը Համացանցում սկսել են հայտնվել Միլթոն փոթորկի առաջին կադրերը, որն արդեն հարվածել է Ֆլորիդային (Տեսանյութ)Ի՞նչ շահ ունեն ռուսին դուրս հանելուց, որ գազ ու հաց չունենա՞ն. Տիրան Լոքմագյոզյան Լավրովը Միրզոյանին ու Արսենյանին տեսնելուց կվադրոբերներին է հիշել, մարդկային է. ՂազարյանՀԱՅ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ԲՈՒԼՂԱՐԻԱՅՈՒՄ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՄԻՆՉԵՎ 22 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸՁերբակալել են Լիտվայի նարկոմաֆիայի պարագլուխներից մեկին, ով 30 տոննա թմրանյութ է տեղափոխել ու վաճառելՆախագիծ, որով «քանդվելու է ողջ կրթական համակարգը»Չի՛ կարելի հայասպանի հետ գնալ խրախճանքների. Մետաքսե Հակոբյան«Խաղաղության պայմանագիր» չի ստորագրվի. Ձյունիկ ԱղաջանյանՉեմ հասկանում՝ մեզ մշակույթ պետք չէ՞. Նկարիչների միության նախկին նախագահը համախմբման կոչ է անումՊատրաստվում են Փաշինյանից «ատչոտ» պահանջել. ԲԱՄԲԱՍԱՆՔՈւկրաինային սպառնում է հեղաշրջում, եթե խաղաղ համաձայնագիր կնքվի ՆԱՏՕ-ի բանաձևով. Forbes­Դա­տարկ գլխի պատ­ճա­ռով շրջիկ հե­ծան­վոր­դի ոտ­քերն են տու­ժում. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՈվ է իր մուռը հանում Անկախության հռչակագրիցԶգուշացե՛ք «շան օրի ենք» արտահայտությունից, ձեզ կարող է սխալ հասկանան. ԶԱՐՄԱՆՔՍեւերիսկի ուղղությունը եւս ուկրաինական բանակի համար դարձավ կատաստրոֆիկ (Քարտեզ)Թուրքիայի ռազմանավերը Բեյրութում ենԱՄՆ-ն արձագանքել է Ադրբեջանի մեղադրանքներինԹուրքիայի խորհրդարանը կարող է փակ նիստ գումարել «Իսրայելի ռազմագործԻսրայելը «Հեզբոլլահին» հրադադարի պայման է առաջարկելՀյուսիսային Կորեան մտադիր է փակել Հարավային Կորեայի հետ ճանապարհներըՄոսկվայում նկատվել է Արեգակի վրա ուժեղ բռնկումԶԳՈՒՇԱՑԵՔ. Սադրանքների օր է Ինչո՞ւ է «Սրբազան շարժումը» «դատի տալիս» Նիկոլ Փաշինյանին եւ Իլհամ Ալիեւին․ Հովհաննես ԽուդոյանՌոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը չեն խոչընդոտել շարժմանը, ինչո՞ւ պետք է խոչընդոտեն. ՍրբազանԼարված իրավիճակ դատախազության մոտ. ակցիայի մասնակիցները կոպեկներ նետեցին ոստիկանների ուղղությամբ (տեսանյութ)Հայաստա՞ն, թե՞ Ֆարերյան կղզիներ. Անդրե Կալիզիրին ստուգում է գիտելիքները(տեսանյութ)Ուրախ եմ, որ Հայաստանի ազգային հավաքականի հիմնական խաղացող եմ դառնում. Գեորգի ՀարությունյանՀայաստանի տարածքում ԵՄ առաքելության տեղադրումը պայմանական սահմանին ավելի է սրում իրավիճակը. Ադրբեջանի ԶՈՒ ԳՇ պետԲագրատ Սրբազանը ժամանակ տվեց Գլխավոր դատախազին

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода