Բաքվի եւ Երեւանի միջեւ բանակցություններն ընթանում են Մոսկվայի հետ պայմանավորվածությունների հունով. ՌԴ ԱԳՆ
ՄիջազգայինԲաքվի եւ Երեւանի միջեւ խաղաղության բանակցություններն ընթանում են ՌԴ, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների 2020-2022թթ. եռակողմ պայմանավորվածությունների համալիրի հունով, «ՌԻԱ Նովոստի»-ի հարցազրույցում հայտնել է Ադրբեջանում ՌԴ դեսպան Միխայիլ Եվդոկիմովը։
«Կարեւոր է, որ երկու կողմերի (Բաքվի եւ Երեւանի) միջեւ բանակցություններն ընթանում են ՌԴ, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների 2020-2022թթ. եռակողմ պայմանավորվածությունների համալիրի հունով։ Խոսքն, ապագա պայմանագրի համաձայնեցումից բացի, վերաբերում է նաեւ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը, սահմանազատմանը եւ սահմանագծմանը, շփումների հաստատմանը քաղաքացիական հասարակությունների գծով»,- ասել է ռուս դիվանագետը։