Բելառուսի դեսպանատան վրա հարձակմանը Նիկոլը եւ իր իշխանական ոհմակը չէին կարող նախապես տեղյակ չլինել
ՎերլուծությունԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն «Ռոսիա» հեռուստաալիքին օգոստոսի 19-ին տված հարցազրույցում, առանց որեւէ բարդույթի, Հայաստանի ազգաբնակչության ու նրանց ներկայացրած պետության մասին ասել է այն, ինչ մտածում է, ընդ որում, ասել է ճշմարտությունը: Լուկաշենկոյի խոսքին եւ այն պնդմանը, որ նա ճշմարտությունն է ասել, առաջիկայում դեռ կանդրադառնանք:
Հայաստանում Արեւմուտքի, ներքին եւ արտաքին այլասերվածների շահերը սպասարկող, առնվազն Արեւմուտքի ազդեցության գործակալ Արման Բաբաջանյանը եւ իր հիմնադրած ու ղեկավարած «Հանուն Հանրապետության» (ըստ էության, իրականում «Ընդդեմ Հանրապետության») կուսակցության ներկայացուցիչները, ինչպես արդեն հայտնի է հանրությանը, օգոստոսի 21-ին լկտիաբար հարձակվել են Հայաստանում Բելառուսի դեսպանատան վրա՝ Բելառուսի դիվանագիտական ներկայացուցչության մուտքի վրա ձվեր, լոլիկներ, կարտոֆիլներ նետելով եւ վիրավորական արտահայտություններ («Դուրս Հայաստանից», «Շակալ»…) բղավելով:
Կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը հայտարարել է, որ Երեւանը պետք է խզի դիվանագիտական հարաբերությունները Մինսկի հետ, Հայաստանում Բելառուսի դեսպանին եւ դիվանագետներին հայտարարի պերսոնա նոն գրատա, ինչպես նաեւ չեղյալ հայտարարի բոլոր երկկողմ պայմանագրերը, այդ թվում՝ քաղաքացիների առանց վիզայի այցելությունների մասին համաձայնագիրը:
«Հայաստանի արտաքին գործերի նախարարության առաջին պատասխանը մեր ակցիային եւ հայտարարությանը պետք է լինի դեսպանին անհապաղ նախարարություն հրավիրելը ու խորհուրդ տալը, որ նա վերադառնա Մինսկ խորհրդակցությունների համար»,- ասել է Բաբաջանյանը:
Նա վստահություն է հայտնել, թե իրենց փոքր խմբի բողոքը «մեր ժողովրդի հավաքական վերաբերմունքն է»: Ինչպե՞ս չասել ժողովրդի հավաքական վերաբերմունքի մասին հայտարարողին՝ գլուխդ պատովն ես տվել, պատն էլ՝ գլխովդ, այսինքն՝ չարաչար սխալվում ես:
Չափազանց դժվար է հավատալը, թե բանակից թռնելու համար դատված, սեփական մոր դեմ ցուցմունք տված, իր հակառուսական քարոզով հայտնի, Եվրոպական «արժեքներ» կրող, Հայաստանում ԼԳԲՏ-ների, այլասերվածների լիակատար աջակցությունը վայելող Արման Բաբաջանյանը եւ իր հիմնադրած ու ղեկավարած «Հանուն Հանրապետության» (ըստ էության, իրականում «Ընդդեմ Հանրապետության») կուսակցության ներկայացուցիչները Հայաստանում Բելառուսի դեսպանատան վրա հարձակվել են առանց Նիկոլի, Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողի իշխանական ոհմակի (չարախմբի) գիտության եւ արտոնման: Եվ չհավատալու համար բավարար հիմքեր կան:
Այո, մենք չենք կարող հավատալ, թե հարձակմանը նախապես տեղյակ չեն եղել Հայաստանի ՆԳՆ եւ ոստիկանության, ինչպես նաեւ «ԱԱԾ» կոչվածի ղեկավարները, ու տեղյակ լինելով հանդերձ, չեն կանխել:
Այն, որ Նիկոլը եւ իր իշխանական ոհմակը չէին կարող նախապես տեղյակ չլինել դեսպանատան վրա Արման Բաբաջանյանի եւ այլոց լկտի հարձակմանը, նրանց բողոքի այդ սանձարձակ միջոցառումը չէր կարող առանց Նիկոլի եւ նրա իշխանական ոհմակի (չարախմբի) գիտության եւ արտոնման լինել, կարծում ենք, չի վրիպել նաեւ ռուսական լրատվամիջոցների ուշադրությունից: Օրինակ` «ՌԻԱ Նովոստի»-ն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ոստիկանությունը տեղի ունեցածին չի միջամտել:
Չենք կարծում, թե ռուսական ու բելառուսական քաղաքական շրջանակների ու լրատվամիջոցների ուշադրությունից վրիպած լինի նաեւ Նիկոլի եւ Բաբաջանյանի ջերմ հարաբերությունները:
Ահա այն հիմքերի ողջ ամբողջական ցանկը, որոնք մեզ թույլ են տալիս չհավատալու կատարվածին Նիկոլ հայադավի եւ իր իշխանության նախապես անտեղյակ լինելուն.
1. Բելառուսի նախագահի, Բելառուսի հանդեպ այս տարվա հունիսին Նիկոլի հայտնի հայտարարությունները: Հիշեցնենք, որ Նիկոլ հայադավի իշխանությունը խորհրդակցությունների համար այն ժամանակ հետ կանչեց Մինսկում իր դեսպանին, իսկ Նիկոլը հայտարարեց, որ ինքը եւ Հայաստանի իշխանությունների մյուս ներկայացուցիչներն «այլեւս երբեք» չեն մեկնի Բելառուս, քանի դեռ նրա նախագահը Լուկաշենկոն է:
2. Այն փաստը, որ Բաբաջանյանից դեռ 7 տարի առաջ (2017թ. փետրվարի 8-ին) Բելառուսի նախագահի, Բելառուսի ու Հայաստանում նրա դեսպանի դեմ բողոքի հրապարակային միջոցառմամբ հանդես է եկել հենց Նիկոլն ինքը, երբ դեռ ԱԺ պատգամավոր էր:
3. Նաեւ այն փաստը, որ դեսպանատան վրա օգոստոսի 21-ի հարձակումից հետո թե՛ Հայաստանի ոստիկանության, թե՛ գլխավոր դատախազության պաշտոնական կայքէջերում բառ անգամ չհրապարակվեց Բաբաջանյանին եւ այլոց քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով հանրային քրեական վարույթ նախաձեռնելու, անգամ այդ կապակցությամբ նյութեր նախապատրաստելու, ոստիկանության կայքում նույնիսկ՝ գոնե վարչական պատասխանատվության ուղղությամբ վարույթ հարուցելու վերաբերյալ՝ դրանով իսկ փաստելով, որ առերեւույթ խուլիգանություն կատարողներն իշխանության հովանավորյալներն են:
4. Այն անժխտելի իրողությունը, որ երբ ս. թ. հունիսի 30-ին, ժամը 15-ին պատվախնդիր եւ ազգային, քրիստոնեական արժեքների պաշտպան հայերի մի փոքր խումբ հավաքվել էր Հայաստանում ՌԴ դեսպանատան մոտ՝ դրա դիմաց «գեյ- շքերթի» անցկացմանն ընդդիմանալու, այն թույլ չտալու կամ առնվազն՝ տվյալ պղծագործության ստոր ու վտանգավոր նպատակների դեմ իր բողոքը, անհամաձայնությունն արտահայտելու, համապատասխան վերաբերմունք դրսեւորելու նպատակով, այնտեղ, նախապես արդեն տեղյակ լինելով, բողոքի միջոցառման մասնակից շատ ավելի ոստիկաններ, նրանց թվում՝ նույնիսկ կարմիրբերետավորներ էին հավաքվել, որ ԼԳԲՏ-ների, այլասերվածների թանին հանկարծ թթու ասող չլինի, իսկ Բելառուսի դեսպանատան նկատմամբ ոտնձգության ժամանակ ու վայրում որեւէ ոստիկան չի եղել:
Դեսպանատան վրա հարձակման առնչությամբ Մինսկում Հայաստանի գործերի հավատարմատար Նարեկ Տիրատուրյանը, ինչպես արդեն հայտնի է, կանչվել է Բելառուսի արտգործնախարարություն:
«Հայ դիվանագետը մանրամասն տեղեկացվել է Երեւանում Բելառուսի դեսպանատան շենքի նկատմամբ մի խումբ անձանց կողմից իրականացված վանդալիզմի ակտի, բելառուսական դիվանագիտական առաքելությանը հասցված վնասի եւ դրա կանխման ուղղությամբ հայկական իրավապահ մարմինների ակնհայտ անբավարար միջոցների մասին»,- նշված է Բելառուսի ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Մինսկում հավելել են, որ հայկական կողմին հանձնարարվել է ապահովել Բելառուսի դիվանագիտական առաքելության եւ նրա ունեցվածքի անվտանգությունը, ինչպես նաեւ դիվանագիտական անձնակազմի անվտանգությունը՝ դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիային համապատասխան:
Հիմա մի շատ կարեւոր ու հրապարակային հարցում՝ ուղղված Հայաստանի գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնող Աննա Վարդապետյանին, ՆԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Վահե Ղազարյանին, ոստիկանապետի պաշտոնը զբաղեցնող Արամ Հովհաննիսյանին.
1. «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանի եւ մի շարք անդամների կողմից ս. թ. օգոստոսի 21-ին Բելառուսի դեսպանատան մուտքի վրա ձվեր, լոլիկներ, կարտոֆիլներ նետելը եւ դեսպանին կամ դեսպանատան աշխատակիցներին ուղղված վիրավորական արտահայտություններ բղավելը պարունակո՞ւմ է քրեական կամ վարչական իրավախախտման հատկանիշներ, եթե այո, ապա նրանց նկատմամբ ինչո՞ւ պատասխանատվության միջոցներ չեն ձեռնարկվել:
2. Եթե վերոնշյալ անձանց նկատմամբ պատասխանատվության միջոցներ ձեռնարկվել են, բայց այդ մասին հանրությանը չի իրազեկվել, ապա ե՞րբ եւ ի՞նչ միջոցներ, եւ ինչո՞ւ այդ տեղեկատվությունը չի հրապարակվել:
3. Եթե վերոնշալ անձանց տվյալ արարքը քրեական կամ վարչական իրավախախտման հատկանիշներ չի պարունակում, ապա մեր երկրում ԼԳԲՏ-ներին, այլասերվածներին, քայքայիչ եւ ամբողջատիրական աղանդներին մարդու իրավունքների անվան տակ հովանավորելու, պաշտպանելու համար Հայաստանում ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի դեսպանատների մուտքերի վրա ազգային ու քրիստոնեական արժեքների պաշտպան, պատվախնդիր եւ հայրենասեր հայերի կողմից առաջիկայում ձվեր, կարտոֆիլներ, լոլիկներ նետելու, դեսպանների կամ դեսպանատների աշխատակիցների նկատմամբ վիրավորական արտահայտություններ հնչեցնելու դեպքում նրանց նույնաբնույթ արարքը համարվելո՞ւ է քրեական կամ վարչական իրավախախտում, նրանք ձերբակալվելու են կամ բերման ենթարկվելո՞ւ են ոստիկանության բաժին:
Վերոնյալ հարցերը հասցեատերերին կուղղվեն նաեւ պաշտոնական նամակով:
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Շարունակելի