Քչերը հիտեն՝ ինչու չի կարելի երեխաներին թույլ տալ փորձել ալկոհոլ
ՀասարակությունՀետազոտությունը ցույց է տվել, որ այն երեխաները, ովքեր ալկոհոլ են փորձել մինչ 11 տարեկանը, հասուն տարիքում 5 անգամ ավելի կանոնավոր են օգտագործել սպիրտային ըմպելիքներ, քան նրանց այն տարեկիցները, ովքեր փոքր տարիքում ալկհոլ չեն փորձել:
Ինչպես նշում են հետազոտողները, հետազոտությունները իրականացվել են ԱՄն-ում, որտեղ որոշ ծնողներ փորձում են նվազեցնել երեխաների համար ալկոհոլի օգտագործման գրավչությունը՝ փորձելով չեզոքացնել նրա օգտագործման վերաբերյալ տաբուն:
Համաձայն նման մոդելի, ծնողները թույլ են տալիս երեխաներին տնային պայմաններում, իրենց հսկողության ներքո, օգտագործել որոշ քանակությամբ ալկհոլ: Սակայն մասնագետների եզրակացությունները վկայում են հակառակի մասին, նրանք նշում են, որ նման մեթոդը կարող է միայն վնասել երեխային:
Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ ծնողների վերաբերմունքը հանդիսանում է այն գլխավոր գործոններից մեկը, որը ազդում է այն փաստի վրա, թե երբ երեխաները կսկսեն խմել:
Պարզվել է, որ այն երեխաները, ովքեր կանոնավոր կերպով տանը հետևել են, թե ինչպես են իրենց ծնողները խմում, իրենց 1-ին ալկհոլային ըմպելիքը օգտագործել են 13 տարեկանում:
Նշված հետազոտությանը մասնակցել են միջնակարգ դպրոցում սովորող 560 աշակերտ, ովքեր կանոնավոր կերպով 3 տարի շարունակ հետազոտվել են: 6-րդ դասարանի սկզբին՝ մոտավորապես 11 տարեկանում, գրեթե 30% աշակերտներ հայտարարել են , որ նրանք փորձել են ալկհոլ:
Մեծ մասին նրանց ծնողները թույլ են տվել ալկհոլ փորձել հյուրնկալվելիս կամ հատուկ առիթների ժամանակ: Արդեն 14-15 տարեկանում ալկհոլ փորձած 4 դեռահասներից 1-ը , ի տարբերություն ալկհոլ չփորձած իրենց տարեկից երեխաների, սկսել են 6%-ով շատ կանոնավոր ալկհոլ օգտագործել:
Աղբյուրը՝ gogetnews.info