Առաջին անգամ, ես կդիմեմ ձեզ՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան...Ընտրե՛ք. Դանիելյան Ամո՛թ ձեզ, չե՞ք ամաչում, կպնում եք մեր եկեղեցուն. «Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Կոնֆերենցիաների լիգա. Երևանի «Նոան» փայլուն հաղթանակով մեկնարկեց մրցաշարի հիմնական փուլում(տեսանյութ) «ՓՐԿԵԼ ՈՒ ՇՐՋԱՓԱԿՈՒՄԻՑ ԴՈՒՐՍ Է ՀԱՆԵԼ ՀԱՐՅՈՒՐԱՎՈՐ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՈՒ ՍՊԱՆԵՐԻ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԽԱՉԻՅԱՆ Որ պահից հաջողվի կանխել այդ «կապիտալիզացիան», իրավիճակը կտրուկ կփոխվի․ Էլիբեգովա Երևան է ժամանել Ռուսաստանի գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը Մեծ հարց է, թե կոնկրետ որ թվականի պատվերն է լինելու սահմանազատման փուլում. Արա Պողոսյան Արեգակը արձակեց իր ամենաուժեղ բռնկումը 25-րդ ցիկլի սկզբից ի վեր Որ ախտանշաններն են նախազգուշացնում աղի չարաշահման մասին Փաշինյանը ներկայացրել է 23 միլիոն եվրոյով ձեռք բերված Ֆրանսիայում ՀՀ դեսպանության նոր շենքը

ՀԽՍՀ ժողովրդական արտիստի խռոված հոգին՝ հայրենիքում հանգիստ չգտավ անգամ հետմահու

Մշակութային

«Իրավունք»-ն անդրադարձել էր, որ Միացյալ Նահանգներում հունիսի 19-ին մահացած ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, թատրոնի անվանի դերասանուհի, պետական մի շարք մրցանակների դափնեկիր ՎԻՈԼԵՏԱ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ աճյունի սափորը տեղափոխվելու է Հայաստան: Սակայն, մեզ հասած տեղեկություններով՝ ինչ-ինչ խնդիրներ են ծագել աճյունը քաղաքային պանթեոնում ամփոփելու հետ կապված:

Ի վերջո, ե՞րբ է տեղի ունենալու լուսահոգի արտիստի վերջին հրաժեշտը Երեւանում, արդյոք ձեւավորվել է պետական հանձնաժողով՝ արարողության կազմակերպման համար եւ ինչո՞վ է պայմանավորված, որ աճյունի սափորը չի ամփոփվելու քաղաքային պանթեոնում: Այս հարցերի պատասխանները փորձեցինք պարզել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից:

Մեր հարցմանն ի պատասխան՝ ԿԳՄՍ փոխնախարար ԴԱՆԻԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ պարզաբանեց հետեւյալը. «Տեղեկացնում ենք, որ մշակվել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ,  դերասանուհի Վիոլետա Գևորգյանի թաղման հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագիծ: Միաժամանակ ընտանիքի ներկայացուցչի հետ քննարկվել է դերասանուհու վերջին հրաժեշտը սեպտեմբերի սկզբին Երեւանի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում կազմակերպելու հարցը: Սակայն Վիոլետա Գևորգյանի ընտանիքի անդամների որոշմամբ՝ դերասանուհու աճյունի սափորը Հայաստանի Հանրապետություն չի տեղափոխվելու: Հանգուցյալի ընտանիքը որոշում է կայացրել այն ամփոփել ԱՄՆ-ում»:

Թե որքանո՞վ է իրականությանը համապատասխանում վերոնշյալը՝ մենք կապ հաստատեցինք եւ պարզեցինք Վիոլետա Գեւորգյանի միակ որդուց՝ երգիչ, դերասան ՀՐԱՉՅԱ ՄԽԻԹԱՐՅԱՆԻՑ:

«Մեզ նախարարությունից ասացին, որ արարողությունը լինի Երեւանի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում՝ սեպտեմբերի 1-ին եւ ցույց էին տվել, թե քաղաքային  պանթեոնում որտեղ կարող են տեղ հատկացնել: Շատ անշուք, փոքր մի տեղ էին հատկացրել, որին ուղղակի սխալ կլիներ համաձայնելը: Կարծես, ստիպված մի տեղ տված լինեին: Բոլորովին պետք չէ նման դերասանուհուն այդպես խցկել մի տեղ, անիմաստ եմ համարում: Մինչդեռ մարդիկ կան, ովքեր պանթեոնում ընդհանրապես թաղվելու իրավունք չունեին, բայց այնտեղ նրանց համար դամբարաններ են կառուցել: Աբսուրդն այն է, որ սիրալիր ասում են, թե տեղ են հատկացնում, գնում ենք, տեսնում ՝ տեղ չկա», - իրողության վրա լույս սփռեց Մխիթարյանը եւ, միեւնույն ժամանակ, ասաց, որ, այդուհանդերձ, աճյունի սափորը տեղափոխվելու է հայրենիք:                 

«Փաստորեն, այսքան սպասելն իզուր էր: Սեպտեմբերի 6-ին աճյունի սափորը կլինի Հայաստանում եւ կամփոփվի իր ծնողների գերեզմանում: Ներկա կլինեն միայն ամենամտերիմ բարեկամները»,- տեղեկացրեց Վիոլետա Գեւորգյանի որդին:

Ինչ վերաբերում է վերջին հրաժեշտի արարողությանը հայրենիքում, այն տեղի չի ունենա: Ինչո՞վ է պայմանավորված, Հրաչյա Մխիթարյանն անկեղծացավ. «Արարողություն կլիներ, եթե նորմալ տեղ հատկացվեր պանթեոնում: Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնից էլ ես պատրաստակամություն չնկատեցի: Ընդհանուր մի ցավակցություն էին հայտնել եւ վերջ: Թատրոնի ղեկավարությունից ոչ ոք ինձ հետ կապ չի հաստատել, չի արձագանքել:  Իրենք պետք է շահագրգռված լինեին, ախր խոսքը ՀԽՍՀ ժողովրդական արտիստի մասին է: Ուստի՝ կարծում եմ՝ արարողությունն այնտեղ անիմաստ է: Ես հասկացա, որ մարդկային վերաբերմունքը հայրենիքում կորսված է, ամեն ինչ ապականված է: Ցավոք, Հայաստանում շունը տիրոջը չի ճանաչում ու չգիտես էլ՝ ո՞ւմ մեղադրես…»:

Եվ, իսկապես, դժվար է ասել, թե մեղավորը ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, պետական մի շարք մրցանակների դափնեկրի համար պանթեոնում պատշաճ տեղ չգտած պատկան մարմիննե՞րն են, Վիոլետա Գեւորգյանին ծափահարող բազմահազար հանդիսատեսի քար լռությո՞ւնն՝ այս ամենի հանդեպ, թե՞ թատերական աշխարհի դավադիր անտարբերությունը: Տպավորություն է, որ Վիոլետա Գեւորգյանին գործընկերները դավաճանեցին եւ մենակ թողեցին նրան կրկին՝ այս անգամ հետմահու…

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Առաջին անգամ, ես կդիմեմ ձեզ՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան...Ընտրե՛ք. ԴանիելյանԱմո՛թ ձեզ, չե՞ք ամաչում, կպնում եք մեր եկեղեցուն. «Փյունիկ»-ի գլխավոր մարզիչՈւսպենսկայայի դուստրը հայտնաբերվել է, բայց անհետացել է Վիտալի Բորոդինը՝ Տատյանայի անհետացման մասին հայտնողըԿոնֆերենցիաների լիգա. Երևանի «Նոան» փայլուն հաղթանակով մեկնարկեց մրցաշարի հիմնական փուլում(տեսանյութ)«ՓՐԿԵԼ ՈՒ ՇՐՋԱՓԱԿՈՒՄԻՑ ԴՈՒՐՍ Է ՀԱՆԵԼ ՀԱՐՅՈՒՐԱՎՈՐ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՈՒ ՍՊԱՆԵՐԻ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԽԱՉԻՅԱՆՈր պահից հաջողվի կանխել այդ «կապիտալիզացիան», իրավիճակը կտրուկ կփոխվի․ ԷլիբեգովաԵրևան է ժամանել Ռուսաստանի գլխավոր դատախազ Իգոր ԿրասնովըՄեծ հարց է, թե կոնկրետ որ թվականի պատվերն է լինելու սահմանազատման փուլում. Արա ՊողոսյանԱրեգակը արձակեց իր ամենաուժեղ բռնկումը 25-րդ ցիկլի սկզբից ի վերՈր ախտանշաններն են նախազգուշացնում աղի չարաշահման մասինՓաշինյանը ներկայացրել է 23 միլիոն եվրոյով ձեռք բերված Ֆրանսիայում ՀՀ դեսպանության նոր շենքըՌուսական կողմի վերահսկողության տակ է անցել Դոնեցկի Ուգլեդար քաղաքը. ՌԴ ՊՆԱՄՆ 60 կոնգրեսական կոչ են անում երկրի ղեկավարությանը պատասխանшտվnւթյան ենթшրկել ԱդրբեջանինԱզգերի լիգա․ Հայաստանի հավաքականի կազմըՀայաստանը սկսել է ևս 84 միավոր ATAGS կայանքների գնման գործընթացը. IDRWԽաղողի կորիզի յուղը նվազեցնում է սրտի կաթվածի եւ դիաբետի վտանգըԻնչ են քննարկել Փաշինյանն ու Մակրոնը. մանրամասներ3 նշան, որ հատկապես այդ կարտոֆիլը չի կարելի ուտելՎաղը երեկոյան Հանրապետության հրապարակում և հարակից փողոցներում երթևեկությունը կդադարեցվիՄելանյա Թրամփը պատմել է՝ ինչպես է 2018-ին ամուսնուն ստիպել հրաժարվել փախստականների նկատմամբ խիստ քաղաքականությունիցԳազավորված եւ շաքարով ու քաղցրացված ըմպելիքը բարձրացնում է ինսուլտի հավանականությունը. StrokeՌԴ-ի և Ադրբեջանի արտաքին հետախուզության ծառայությունները կխորացնեն համագործակցությունը. Նարիշկինը Բաքվում հանդիպել է Ալիևի հետԷս չարիքը մեծացավ, երբ Հայաստան եկավ սինթետիկ թմրանյութը՝ «կրիստալը». ԱրմուշԻսրայելական հատուկ ծառայության թիրախը նաև Թուրքիան է. CNN TürkԱշխատելու եմ Մոսկվայի և Երևանի հարաբերությունները բավարար վիճակի բերելու ուղղությամբ․ դեսպանՖրանսիայում սպանվել է Ալիևի ընդդիմախոսըՆախադպրոցական տարիքի 236 հազար երեխաներից շուրջ 154 հազարը չեն հաճախում մանկապարտեզTelegram-ում զանգվածային խափանումներ ենԲելառուսի և Ադրբեջանի բարեկամությունն ուղղված չէ 3-րդ երկրների դեմ. ԼուկաշենկոԲժշկական կենտրոնից փախուստի է դիմել տարիներ առաջ ինքնաձիգով «Շենգավիթցի Կյաժ Աշոտ»-ին սպանած «Կոկո»-նՊոլիտեխնիկի ռեկտորը հայտնում է աշխատավարձի՝ 66 տոկոսով բարձրացման մասինԱլլա Պուգաչովան երգ ուներ՝ «нас бьют мы летаем», Նիկոլը ռեմիքս արեց՝ «нас бьют мы балтаем». ԱշոտյանՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարն այցելել է ՈւկրաինաՀՀ եւ Ղրղզստանի թատերական գործիչների միությունները համագործակցության հուշագիր են ստորագրել Ադրբեջանը Միրզոյանին մեղադրել է «ապատեղեկատվություն տարածելու» մեջԼուկաշենկոն կմեկնի ԲաքուՍպառողական վարկը չմուծած՝ «Սև ցուցակում» հայտնված պատգամավորը բնակարան է ձեռք բերելԱմերիաբանկի հատուկ առաջարկը Mastercard նոր քարտապաններին. 1% քեշբեք և մեծաքանակ նվերներ Մենք թշնամի կհամարենք ցանկացած պետության, որն իր օդային տարածքը կտրամադրի Իսրայելին. Իրանի արտգործնախարարՊետրոս Ղազարյանը երեկ ստում էր ուղիղ եթերում․ Արմեն Աշոտյան (տեսանյութ)«Պաշտպան հայրենյաց» ծրագրի կապավոր շահառուներըՌուստամ Բադասյանը մտավախություն չունի, որ մի օր էլ ՔՊ-ն իր դեմ ստորագրահավաք կսկսիԱդրբեջանը Նախիջևանում զորավարժություններ է անցկացրելՆեթանյահուն ինքը խախտեց «խաղի կանոնները»՝ սպանելով դիմադրության առաջնորդ Սեյեդ Հասան ՆասրալլահինՄասկը ԱԹՍ-ների միջև պատերազմներ է կանխատեսումՉեմպիոնների լիգա․ Մրցաշարային աղյուսակը երկրորդ տուրից հետոԿոչ ենք անում շտապ և վճռականորեն միջամտել. Իրանը դիմել է ՄԱԿ-ինԿոնֆերենցիաների լիգա. «Նոա»- «Մլադա Բոլեսլավ», օրվա այլ խաղեր Փախnւստի դիմած քրեшկան հեղինшկություն «Կոկո»-ին դեռ չեն գտել. մանրամասներ27 մլն դրամԱԺ-ին՝ բենզին ու թղթեր սրբիչներ գնելու համար. բենզինը կգնեն «Ֆլեշ»-ից

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода