Ուկրաինայի ԳՇ-ի համար աշխատող DeepState ռեսուրսը գրում է հարավային Դոնեցկի ուղղությամբ ծայրահեղ վտանգավոր իրավիճակի մասին։
«Երեկ ծանր իրավիճակ էր Վոդյանոյում, որտեղ ռուս դեսանտայինները ներխուժեցին գյուղ։ Նրանց փորձում են դուրս մղել, մարտերը շարունակվում են։ Ռուս զինվորականները մտել են նաեւ Հարավային Դոնբասի թիվ 1 հանքավայրի տարածք»։
«Վոդյանոյեից արևելք և հարավ-արևելք բախումները շարունակվում են անտառային գոտիների երկայնքով և Միլնի լճակի տարածքում։ Ռուսական զորքերը համախմբվում են հարավդոնբասյան թիվ 1 հանքավայրի տարածքում»,- առավոտյան հայտնել են ուկրաինացի այլ վերլուծաբաններ։
«Այսօր առավոտյան ռուսական երկու շարասյուն էր Պավլովկայից շարժվում դեպի Պրեչիստովկա, որոնք միավորվեցին և կարողացան մտնել գյուղ։ Կռիվ է գնում»,- երեկոյան նաեւ գրել է DeepState-ը:
Իրականում պատկերը «մի փոքր» ավելի լուրջ է: Ուկրաինական այլ աղբյուրներ արդեն դեռ երեկվանից էին խոսում, որ Ուգլեդարից դեպի հյուսիս գտնվող Վոդյանոյ հանգույցային գյուղը արդեն իսկ գրավված է կամ գոնե հիմնականում ռտուսների վերահսկողության տակ է: Մի փոքր հարավ գտնվող հարավդոնբասյան թիվ 1 հանքավայրի տարածք ռուսները ներխուժել էին դեռ նախօրեին` գրավելով վարչական կառույցները եւ հարձակումը ծավալելով ողջ հանքավայրը, որն Ուգլեդարի նկատմամբ ունի գերիշխող դիրք, գրավելու համար:
Ուգլեդարից արեւմուտք ռուսական զորքերը գործնականում դուրս են մղել ուկրաինական զինված ուժերը Պրեչիստովկայից, ինչպես հայտնել էինք երեկ։
Այսքանից զատ, ռուսները վերջին օրերին նաեւ ճակատային հարձակում են իրականացնում Ուգլեդարի վրա:
Այսինքն, ակտիվ ընթացքի մեւ է Ուգլեդարը շրջապատելու օպերացիան, որի արդյունքում ռուսները դուրս են գալիս հարավդոնեցկյան ռազմաճակատում ուկրաինական պաշտպանության խորը թիկունք, միաժամանակ հնարավորություն դտանալով հարվածել դեպի հյուսիս` Կուրախովոյի թիկունքին: Դեպի այդ հատված ընթանում է ռուսական հարձակումը նաեւ Պոկրովսկի ուղղությունից: