Արևմուտքից է կախված, թե արդյոք Ուկրաինան գոյատևելու է որպես պետություն․ Ստոլտենբերգ
ՄիջազգայինԱրևմուտքից է կախված, թե արդյոք Ուկրաինան գոյատևելու է որպես պետություն։
Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
«ՆԱՏՕ-ն լրջորեն քննարկում է Ուկրաինայի կողմից հեռահար հրթիռների կիրառումը, որպեսզի Կիևը հնարավորություն ունենա հասնելու ՌԴ-ի տարածքում ռազմական թիրախներին։
ՆԱՏՕ-ի շրջանակներում այս թեմայի շուրջ քննարկում կա... Կարևոր է, որ Ուկրաինան հնարավորություն ունենա հասնելու Ռուսաստանի տարածքում գտնվող ռազմական թիրախներին»,- գրում է Reuters-ը՝ վկայակոչելով Օսլոյում Ստոլտենբերգի ելույթը։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ուկրաինան «շատ բանի» է հասել Ռուսաստանի Դաշնության Կուրսկի շրջանում գործողության ընթացքում։