Օղակը փակվում է. ռուսական ուժերը ճեղքել են դեպի Գորնյակ` գրավելով Լեսովկան (Քարտեզ)
ՄիջազգայինՎերձին օրերին Պոկրովսկի ճակատում ռուսական ուժերը երկու հիմնական խնդիր են լուծում: Նախ, ընանում է ուժերի վերախմբավորում-համախմբում, որը երկարաժամկետ հարձակումներից հետո անհրաժեշտություն էր: Ընդ որում, արդեն ռուսների տրամադրության տակ է Դոնեցկ-Կառլովկա մայրուղին, ինչը էապես թեթեւացնում է թիկունքի հետ կապը: Երկրորդը, «մաղում» է ռազմաճակատ եւ հատկապես` Սելիդովոյի հատված այլ ճակատներից ներտավ ուկրաինական ռեզերվները:
Եվ ահա երեկ որոշ հատվածներում վերսկսվեց հարձակումը: Ռուսաստանի զինված ուժերը ճեղքել են դեպի Գորնյակ` գրավելով Լեսովկան (Քարտեզում)։ Սա ուկրաինական բանակի համար, մեղմ ասած, տհաճ փաստ է: Գորնյակը եւ դրան հարակից Կուրախովկան գրավելու դեպքում ռուսները փաստացի կփակեն օղակն այդ գծից արեւելք ընկած ուկրաինական ուժերի համար: Խոսքը մոտ 4 բրիգադի մասին է, որոնք թեեւ մեկ անգամ արդեն նահանջել են շրջապատման սպառնալիքից ելնելով, դայց դեռ փորձում են պահել ճակատի այդ հատվածը: