«Հրապարակ». ՄԻՊ-ն ու գլամուր իշխանական փարթիները
Մամուլի տեսություն«Աննա Հակոբյանը սիրում է պաշտոնյա կանանց հետ երեւալ: Վերջերս Գլխավոր դատախազի ու ՄԻՊ-ի հետ ինչ-որ ճաշկերույթի էին, ինչը հատկապես` անկախ համարվող ՄԻՊ-ի դեպքում բուռն քննարկումների տեղիք տվեց:
Երեկ Անահիտ Մանասյանը փորձել է բացատրել․ «Սոցիալական եւ պաշտոնական միջոցառումներ բոլոր պետություններում տեղի են ունենում եւ բոլոր պաշտոնատար անձինք շատ հաճախ․․․ հավաքվում են եւ միասին մասնակցում»։ Ապա հորդորել է դիմել դատախազին` կա՞ «շահերի բախում»:
Բայց երբ չես կատարում առաքելությունդ` որպես մարդու իրավունքների պաշտպան, հայտնվում ես գլամուր իշխանական փարթիներին, ակնհայտ է, որ օրենք ես խախտում եւ կարիք չկա դիմելու որեւէ մեկին՝ ինչ-որ բան ճշտելու»: