YouTube-ը վերահսկողության նոր գործառույթ է ներդնում
ՀասարակությունYouTube վիդեոհոսթինգն ընդլայնում է ծնողական վերահսկողության ընտրանքները՝ ավելացնելովդեռահասի օգտահաշիվը ծնողի օգտահաշվին միացնելու հնարավորությունը: Վերջինս կկարողանա պատկերացում կազմել հարթակում երեխայի գործունեության մասին։
Օգտահաշիվները միմյանց միացնելուց հետո ծնողները ծանուցումներ կստանան ներբեռնումների, բաժանորդագրությունների և մեկնաբանությունների քանակի մասին, բայց ոչ դիտված տեսանյութի բուն բովանդակության մասին: Նրանք նաև ծանուցումներ կստանան նոր տեսանյութերի վերբեռնման կամ ուղիղ հեռարձակումների մասին։
Բացի դրանից՝ դրա միջոցով ծնողները կկարողանան YouTube-ին հայտնել երեխայի իրական տարիքը։ Պլատֆորմը հաշվի է առնում օգտատիրոջ տարիքը, որը նա ինքն է նշել գրանցման ժամանակ։
Ծնողները կտեսնեն ծանուցումներ, երբ նոր տեսանյութերը վերբեռնվեն YouTube-ում և YouTube Shorts-ում, նույնիսկ եթե դրանք չեն հրապարակվում կամ թաքցված են գաղտնիության կարգավորումներով: Նրանք նաև կկարողանան հետևել տեսանյութերի գաղտնիության կարգավորումների փոփոխություններին: