Ինչ «ֆանտազիաներ» է Արեւմուտքը կաթեցնում մարդկանց ականջների մեջ
ՆերքաղաքականՀայաստանում նկատվում է չափազանց վտանգավոր նախապատրաստական քարոզչական աշխատանքներ՝ մոտ ապագայում 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունից Հայաստանի դուրս գալու ուղղությամբ: Այս մասին զգուշացնում է «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար ՀԱՅԿ ԱՅՎԱԶՅԱՆԸ:
— Պատերազմից հետո, 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունից ավելի լավ փաստաթուղթ Հայաստանի համար դեռ ոչ մեկ աշխարհում չի առաջարկել: Իսկ այն պնդումները, որ առանց այդ փաստաթղթի Հայաստանը կկարողանա ինքնուրույն իր խնդիրները լուծել, ֆանտազիաների ոլորտից են։ Այդ ֆանտազիաներն էլ, բնականաբար, Արեւմուտքն է մարդկանց ականջների մեջ կաթեցնում։ Հետպատերազմյան ժամանակաշրջանում Հայաստանի շահերից բխող այդ լավագույն փաստաթղթից պաշտոնապես հրաժարվելը նոր աղետի սկիզբ է դառնալու:
Ցավոք, ելնելով նախորդ փորձից, կարող եմ պնդել, որ ընդդիմադիր դաշտում չի գտնվի գեթ մեկ ազդեցիկ քաղաքական ուժ, ով Հայաստանում օրակարգ կդարձնի 2020 թ․-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունը պաշտպանելու կենսական անհրաժեշտության մասին միտքը։