ԿՈՄԻՏԱՍԻ ԱՆՎԱՆ ՊԱՆԹԵՈՆՈՒՄ ՏԵՂԱԴՐՎԵԼ Է ԼԵԳԵՆԴԱՐ ՄԱՐՄՆԱՄԱՐԶԻԿ ԱԼԲԵՐՏ ԱԶԱՐՅԱՆԻ ԲՐՈՆԶԱՁՈՒՅԼ ԱՐՁԱՆԸ
ՍպորտՍեպտեմբերի 5-ը լեգենդար մարմնամարզիկ, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, «Օղակների արքա», մեծ հայ ԱԼԲԵՐՏ ԱԶԱՐՅԱՆԻ հիշատակի օրն էր։ Այդ կապակցությամբ, Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում կայացել է լեգենդար մարմնամարզիկի բրոնզաձույլ արձանի բացման արարողությունը։ Տարելիցի առթիվ, մատուցվել է հոգեհանգստյան կարգ։ Ներկաները ծաղիկներ են խոնարհել Ազարյանի շիրիմին և խնկարկել նրա պայծառ հիշատակը։ Պետական ֆինանսավորմամբ ստեղծված արձանի հեղինակը քանդակագործ ԳՈՌ ԴԱՎԹՅԱՆՆ է։ Նրա խոսքով ներկայացված մի քանի էսքիզներից լեգենդար մարմնամարզիկի որդին Էդուարդը ընտրել է վերջնական տարբերակը «Ազարյանական խաչը» թեքված կատարելիս։
Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանի խոսքով Ալբերտ Ազարյանին նվիրված բրոնզաձույլ արձանը վկայությունն է պետության կողմից լեգենդար մարմնամարզիկի կյանքի ու գործունեության նկատմամբ գնահատանքի։ Ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարն ու նրա տեղակալը։
Ներկայացրեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ