Սելենա Գոմեսը պաշտոնապես միլիարդատեր է դարձել. որքան կարողություն ունի նա
Շոու բիզնեսstyle.news.am-ը գրում է. Սելենա Գոմեսը միլիարդատիրոջ կարգավիճակ է ստացել 32 տարեկանում՝ մի շարք իմաստուն բիզնես որոշումների եւ քրտնաջան աշխատանքի շնորհիվ։ Սա ներառում է նաեւ նրա կարիերայի սկիզբը՝ «Բարնին եւ ընկերները» մանկական հեռուստասերիալում, նախքան «Դիսնեյի» «Վեյվերլի Փլեյսի մոգերը» սերիալից հետո դեռահասների կուռքը դառնալը:
Սա կարծես ապացուցում է, որ կարիերան երիտասարդ տարիքում սկսելն աներեւակայելի շահութաբեր որոշում է, քանի որ այժմ նա ունի 1,3 միլիարդ դոլար կարողություն, հայտնում է Bloomberg-ը:
Չնայած նրան, որ նա հիմնականում հայտնի է որպես երգչուհի եւ դերասանուհի, հրատարակությունը հայտնում է, որ Գոմեսի հարստության մեծ մասը գալիս է իր Rare Beauty կոսմետիկայի ապրանքանիշից, որը նա թողարկել է 2020 թվականին:
Ըստ Time-ի, Rare Beauty-ն «արագ վաճառվում է Sephora-ում եւ հասանելի է 36 երկրներում»:
Անցյալ տարի նրա ապրանքանիշի ամենահայտնի արտադրանքը՝ 23 դոլար արժողությամբ հեղուկ կարմրաներկը, բերեց 70 մլն դոլար։
Նրա ամենաեկամտաբեր գովազդային գործարքներից են նրա արշավները Puma-ի (30 միլիոն դոլար) եւ «Coach»- համար (10 միլիոն դոլար):
Լինելով Instagram-ի ամենաշատ հետեւորդներ ունեցող հայտնիներից երրորդը՝ (ավելի քան 424 միլիոն հետեւորդ) նա յուրաքանչյուր գրառման համար կարող է վաստակել մոտ 2,6 միլիոն դոլար:
Գոմեսը նաեւ հարստություն է վաստակել՝ նկարահանվելով հեռուստասերիալներում, ինչպիսին է «Սպանություններ նույն շենքում», որը նոր է թարմացվել հինգերորդ սեզոնով:
Ֆինանսական նշաձողը նրան դարձնում է երկրի ամենաերիտասարդ ինքնագործ միլիարդատերերից մեկը՝ իր լավագույն ընկերուհի Թեյլոր Սվիֆթի հետ միասին: