Սելիդովո-Կուրախովսկոե ուղղությամբ, ինչպես եւ սպասվում էր, ուկրաինական բանակը հայտնվել է միանգամայն բարդ դրության մեջ (Քարտեզ)
ՄիջազգայինՊոկրովսկի ճակատում` Սելիդովո-Կուրախովսկոե ուղղությամբ, ինչպես եւ սպասվում էր, ուկրաինական բանակը հայտնվել է միանգամայն բարդ դրության մեջ (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=292132&l=am)
Ռուսական ստորաբաժանումներն ակտիվորեն գրոհում են ուկրաինական պաշտպանությունը Ուկրաինսկ և Գորնյակ քաղաքների տարածքում։ Ընդհանուր առմամբ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ուկրաինական կողմը բերել է, ներառյալ ռազմավարական ռեզերվները, հարձակումը զարգանում է բավականին դինամիկ։
Առանցքային դետալը, նախօրեին «սեպ խրելով» Ուկրաինսկ և Գորնիկ քաղաքների միջև եւ մտելով այդ երկու քաղաքների տարածք, ռուսները գրոհում են նաեւ Ցուկուրինե բնակավայրի ուղղությամբ, որտեղով անցնում է պոկրովսկից Կուրախովո տանող հիմնական մայրուղին եւ երկաթուղին: Եվ ահա, ռուսական ուժերն արդեն իսկ դուրս են եկել Սելիդովոյից Գորնյակ տանող երկաթուղի` հարձակումն գծին զուգահեռ շարունակելով դեպի Ցուկուրինե:
Միևնույն ժամանակ, երեկ Կրասնոգորովկայի շրջանից 110-րդ բրիգադի ռուսական ստորաբաժանումները մի քանի հաջող հարձակումներ կատարեցին և առաջխաղացվեցին քաղաքի արևմտյան հատվածներում՝ ամբողջությամբ ազատագրելով դրանք` շարունակելով առաջխաղացումը դեպի հյուսիս։ Սա արդեն լուրջ վտանգ է ստեղծել Ժելանի Առաջին և Երկրորդ շրջաններում գտնվող ուկրաինական ստորաբաժանումների համար, քանի որ ռուսներիհետագա առաջխաղացումը այս հատվածում կնշանակի մտնել թշնամու այս խմբի թիկունք: Միաժամանակ փակելով օղակը դեպի արեւելք գտնվող ուկրաինական ուժերի շուրջ: