Սոցիալական ցանցի X հարթակը մինչև տարեվերջ կարող է կորցնել մինչև 75 մլն դոլար
ՀասարակությունՍոցիալական ցանցի X հարթակը մինչև տարեվերջ կարող է կորցնել մինչև 75 մլն դոլար գովազդային եկամուտ՝ խոշոր ընկերությունների դժգոհության պատճառով, որը կապված է հարթակի սեփականատեր Իլոն Մասկի՝ հրեաների և մերձավորարևելյան հակամարտության մասին հայտարարությունների հետ:
Ավելի վաղ Մասկը մեկնաբանել էր սոցցանցի օգտատերերից մեկի հրապարակումը, ով գրել էր, թե արևմտյան երկրների հրեա բնակչությունը տագնապալի գիտակցում ունի, որ այդ երկրները հեղեղող փոքրամասնությունների հորդաներն իրենց այնքան էլ դուր չեն գալիս։ «Դուք բացարձակ ճշմարտություն եք ասում»,-հրապարակման ներքո արված մեկնաբանությունում գրել էր գործարարը։