Նացիստական «Ազովը» հայտնվեց շրջապատման օղակում (Քարտեզ)
ՄիջազգայինԵրեկ տապալվող Տորեցկի հատված նետված ուկրաինական էլիտար ստորաբաժանումներից մեկը` «Ազով»-ը հայտարարեց, որ իր բրիգադը և այլ ստորաբաժանումները հակագրոհի ժամանակ հետ են գրավել Նյու Յորքի մի մասը:
Բայց ահա այսօր ուկրաինական աղբյուրը հանդես եկավ հետաքրքիր հայտարարությամբ. «Կարո՞ղ ենք արդեն գնահատել Նյու Յորքի հարձակման «հանճարեղությունը», թե՞ պետք է սպասել մեկ-երկու օր։ Ինչու՞ ռեզերվներ նետել կրակի մեջ և մտնել կաթսա, եթե կորցրել ես դիրքը»:
Իմաստը սա էր: Պարզվեց, ռուսական ուժերի նահանջը Նյու Յորքում պատահական չէր: «Ճեղքելով» ռուսական ուժերի դիրքերը կենտրոնում, «Ազովը» բաց թողեց թեւերը: Արդյունքում, ռուսների այսօրվա հարձակման արդյունքում կաթսան փակվեց:
Թե ուկրաինական «Էլիտար» ստորաբաժանման ինչ կարգի ուժեր են մնացել օղակի մեջ, դեռ տեղեկություններ չկան: Բայց տարբեր աղբյուրներ ակնարկում են զգալի ուժերի մասին, ոչ միայն «Ազովի» կազմից, այլ նաեւե այլ ստերաբաժանումներից:
Քարտեզները` ստորեւ: